ՆԵ թիմ

ՆԵ բազաների տեսակները

Ողջույն։ Այսօր խոսելու ենք ՆԵ մի քանի բազաների և նրանց կիառելիության մասին։ Սկսենք կաուչուկային հիմքով բազաների շարքից։

Կաուչուկային հիմքով բազաներ

Foundation-ը խիտ կաուչուկային բազա է՝ նախատեսված վնասված և անհարթ եղունգների հետ աշխատանքի համար։ Այս բազայով հեշտությամբ կարելի է կատարել հարթեցում։ Ինչպես ՆԵ մնացած բազաները, Foundation-ը նույնպես ինքնահարթվելու հատհություն ունի։

Կաուչուկային թափանցիկ հաջորդ բազան Gummy-ն է, որն ավելի թույլ է խտությամբ։ Այն նախատեսված է առանց որևէ խնդիրների եղունգների հետ աշխատելու համար, ինչպես նաև իդեալական տարբերակ է ոտնահարդարման ժամանակ օգտագործման համար, քանի որ չի առաջացնում ավելորդ ծանրություն եղունգի մակերեսին։

Կաուչուկային հիմքով գունավոր բազաների երկու շարք է հասանելի՝ Cover և Fiber։ Cover շարքը նախատեսված է անհարթ եղունգների հետ աշխատանքի համար, իսկ Fiber շարքը հարստացված է մանրաթելերով և նախատեսված է չափազանց թույլ և խնդրահարույց եղունգների համար։

Ոչ կաուչուկային հիմքով բազաներ

Ոչ կաուչուկային բազաներից է վիտամիններով Base Coat-ը։ Այն ունի միջին խտություն և շատ հարմար է հարթ և նորմալ եղունգների հետ աշխատանքի համար։ Ինչպես նաև իդեալական տարբերակ է լիցքից առաջ բարակ շերտով քսելու համար։

Կարևոր նկատառում

Միշտ ունեցեք բազաների մի քանի տարբերակ եղունգների յուրաքանչյուր տեսակի համար, որպեսզի չվնասեք հաճախորդի եղունգները սխալ բազա օգտագործելու հետևանքով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *