News
Նորություներ
![](https://nebeauty.am/wp-content/uploads/2024/03/Վերջին-նմուշներ-1.png)
Top Sale
Պատվիրեք օնլայ
![](https://nebeauty.am/wp-content/uploads/2024/03/448180925_780935764170260_7416251510743029112_n.jpg)
Nebeauty
Պատվիրեք օնլայն արագ առաքման համար
Վերջին շրջանում մշտապես քննարկման կենտրոնում գտնվող թեմաներից են գել լաքից վնասված եղունգները։ Մինչ եղունգների ճիշտ վերականգնման մասին խոսելը, եկեք հասկանանք, արդյո՞ք գել լաքն իրոք վնասում է եղունգները, թե՞ այլ պատճառներ կան։
Գել լաք նյութը ինքնին կարող է պարունակել վնասակար բաղադրիչներ, կամ էլ բաղադրիչների վնասակար քանակություններ։ Օրինակ՝ HEMA և Di-HEMA նյութերի՝ թույլատրելի 30%-ից ավելի բաղադրության մեջ լինելը կարող է տարատեսակ ալերգիաների պատճառ հանդիսանալ։ Դրանք շատ մանր մոլեկուլներ ունեն, որոնք հեշտությամբ նաև շնչառական ուղիներ են ներթափանցում։ Այլ վնասակար բաղադրիչներ են նաև դիբութիլ ֆտալատը, տոլուենը, քսիլենը, պարաբենները, ֆորմալդեհիդը, ֆորմալդեհիդի խեժը։ ՆԵ գել լաքերը ամբողջությամբ զերծ են վերոնշյալ բոլոր բաղադրիչներից։
Բացի նյութի բաղադրությունից, շատ տեխնիկական պատճառներ կարող են լինել թաքնված գել լաքապատման և գել լաքը հեռացնելու ընթացքում, որոնք կարող են հանգեցնել եղունգների բարակելուն, թուլացմանը, շերտավորմանը։ Հաճախ կրկնվող պատճառներից են սխալ տեխնիկայով գել լաքապատում կատարելը, գել լաքը բոռ մեքենայով հեռացնելիս պատճառված վնասները, UV լամպից ստացված այրվածքները, որոնք առաջանում են նյութը հաստ շերտով քսելու և 60 վայրկյանից ավելի չորացնելու հետևանքով, և այլն։ Այնպես որ, համոզված եղեք, որ օգտվում եք անվնաս նյութերի և վստահում եք գրագետ մասնագետի։ Այդ դեպքում գել լաքը չի կարող վնաս հասցնել եղունգներին։ Իսկ եթե որոշել եք ինքնուրույն գել լաքապատում կատարել, ապա պարտադիր գրանցվեք մեր Ինքս ինձ մատնահարդար օնլայն դասընթացին։
Անվերջանալի թվացող այս խնդիրը կարելի է լուծել գրագետ եղունգների խնամք կատարելու շնորհիվ։ Մենք ուսումնասիրել ենք մի շարք մասնագետների խորհրդատվություներ` վնասված եղունգները գրագետ բուժելու վերաբերյալ։ Սակայն մինչ այդ, մի կարևոր հանգամանք ևս։ Արգելվում է գել լաքը հանել պոկելով, քանի որ մեկ անզգույշ քայլը կարող է վնասել եղունգն անվերադարձ։ Անհրաժեշտ է որպեսզի գել լաքը հանի մասնագետը՝ զգուշությամբ։
Իսկ հիմա ի՞նչ անել, եթե որոշել եք գել լաքապատում չանել որոշ ժամանակ և ցանկանում եք ամրացնել եղունգները։ Նախ, որքան էլ եղունգների խնամքի միջոցներն օգնել վերականգնել եղունգները, շատ կարևոր է ճիշտ սննդակարգի պահպանումը։ Համոզվեք, որ Ձեր սննդակարգում առկա են ձուն, մսամթերքը, ձկնամթերքը, դեղին և գազարագույն բանջարեղենները, ոսկրային ապուրը և նույնիսկ գարեջուրը։ Իսկ հիմա անդրադառնանք վնասված եղունգների արտաքին խնամքին։
Եթե նկատում եք, որ եղունգները բարակել են և սկսել են շերտավորվել, ապա Նեկտար եղունգի դիմակի և 3in1 բուժիչ լաքի համադրությունը Ձեր եղունգների փրկությունն է։ Բնական մեղրի էքստրակտով հարստացված Նեկտարը կարճ ժամանակահատվածում վերականգնում է եղունգների ամրությունն ու առողջ տեսքը։ Այն խթանում է եղունգների առաձգականությանը, նպաստում է առողջ աճին և ամրացնում դրանք: Ավելին, դիմակը խոնավեցնում է նրբամաշկը՝ հաղորդելով նուրբ և խնամված տեսք: Իսկ 3in1-ը ծառայում է որպես բազային շերտ՝ յուրահատուկ բանաձևով, որն ամրացնում է եղունգները և խթանում նրանց արագ աճը: Բացի այդ, այն սնուցում է եղունգները՝ բարձրացնելով ճկունությունը և պաշտպանելով կոտրվելուց:
Նախատեսված փխրուն և բարակ եղունգների համար, որոնք հակված են շերտավորման՝ այս բանաձևը հարստացված է մեղրով: Այն խթանում է եղունգների առաձգականությանը, նպաստում է առողջ աճին և ամրացնում դրանք: Ավելին, դիմակը խոնավեցնում է նրբամաշկը՝ հաղորդելով նուրբ և խնամված տեսք:
Բարակած եղունգները հանգեցնում են դանդաղ աճի և ծայրերի հեշտ կոտրվելուն։ Աճի և ամրապնդման համար նախատեսված 3in1-ը ներծծվում է եղունգի մակերեսի մեջ և հաղորդում վերջինիս ամրություն։ 3in1-ը, բացի բուժիչ լաքի իր հատկություններից, նաև հիանալի հիմք է լաքապատման համար։
Չմոռանաք նաև հոգ տանել նրբամաշկի խնամքի մասին, քանի որ եղունգների՝ արմատներից ճիշտ սնոցումը առողջ աճի կարևոր գրավականներից է։
Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից ոգեշնչված անուշաբույր յուղ, որը ծառայում է նրբամաշկի խոնավացմանը և փափկացմանը։ Ինչպես նաև յուղն օգնում է եղունգների ամուր և առողջ աճին։ Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր։
Всего одна кнопка, и вы сможете присоединиться к нашему замечательному сообществу и узнать все о ногтях прямо через свой адрес электронной почты.
У вас еще нет учетной записи?
Создать аккаунт