Ապրանքի մանրամասներ
ՆԵ գունավոր լաքերը զերծ են հետևյալ հինգ վնասակար բաղադրիչներից. դիբութիլ ֆտալատ, կամֆոր, տոլուեն, ֆորմալդեհիդ և ֆորմալդեհիդի խեժ։ Ինչպես նաև ամբողջովին անվնաս են հղի կանանց կողմից օգտագործման համար։
Գունավոր լաքերն ունեն միջին խտություն, ինչի շնորհիվ էլ ապահովում են ծածկողականություն 2-3 բարակ շերտից։ Իսկ վրձնի կիսալուսնաձև եզրը հնարավորություն է տալիս մեկ հպումով ծածկել եղունգի մակերեսի 90%-ը։ Հավելյալ փաստ. ՆԵ լաքերի սրվակում առկա են մետաղյա գնդիկներ, որոնք օգնում են լաքի՝ ավելի լավ միախառնվելուն և պիգմենտների՝ բազայից չառանձնանալուն։
Գտե՜ք ձեր տրամադրության գույՆԵրը մեր ՆԵրկապնակում…
Ինչպես օգտագործել
- Ջրազրկել եղունգները Nail Prep-ով,
- Քսել 1 շերտ ՆԵ Titanium հիմնային շերտը
- 60 վայրկյան սպասելուց հետո քսել գույնի մեկ բարակ շերտ
- Գույնի շերտերի միջև ևս պահպանել 60-120 վայրկյան միջակայք
- Ավարտել մեկ բարակ շերտ ՆԵ վերին շերտով (Diamond, Fast Dry կամ Թավշյա եղունգ)
Կարծիքներ
Կարծիքներ դեռևս չկան։