Մի՞թե եղունգի լաքերը միայն եղունգների համար են։ Պարզվում է, որ ՈՉ։

Եղունգների համար պաշտպանիչ շերտ հանդիսանալուց և գեղեցիկ տեսք հաղորդելուց բացի՝ եղունգի լաքը կարող է նաև կենցաղային շատ հարցեր լուծել։ Այն պարտադիր իր է ցանկացած տանը։ Այս պահից սկսած՝ Նե-ն չի թողնի, որ Ձեր տան լաքերը հնանան և քարանան։ Գործի դրե՛ք դրանք մեր օգնությամբ։ 

Հեշտությամբ թելեք ասեղը

Քանի՞ անգամ է պատահել, որ թելի անհարթության պատճառով չեք կարողացել այն անցկացնել ասեղի միջով և կորցրել եք Ձեր համբերությունը։ Հաստատ շատ անգամներ։ Բայց այլևս կարիք չկա նյարդայնանալու։ Պարզապես մի փոքր թափանցիկ լաք քսեք թելի ծայրին և այն հեշտությամբ կանցնի ասեղի միջով։ 

Կանխեք պիտակները լղոզվելուց

Պատահե՞լ է, որ նույն գույնի համեմունքները դնեք միանման ամանների մեջ և հետո չկարողանաք դրանք տարբերել։ Արդյունքում ստացվել է, օրինակ, շատ աղի թեյ։ Սա այն դեպքն է, երբ օգնության է գալիս մարկերը։ Բայց մեկ անուշադիր հպում և ամբողջ գրվածը լղոզված է։ Սա այն պահն է, երբ եղունգի թափանցիկ լաքն է գալիս օգնության, ինչպես օրինակ Նե Diamond-ն է կամ Նե Titanium-ը։ Քսեք մի փոքր եղունգի լաք գրության վրայից և այն ամբողջովին պաշտպանված է։ 

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և միևնույն ժամանակ զվարճալի խորհուրդներ ստանալ Նե-ից։ Հետևե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։  

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։