Հիպոալերգիկ նյութերի մասին

հիպոալերգիկ

ՆԵ լաբորատորիան չի պնդում, որ ՆԵ արտադրանքները հակաալերգիկ են։ Ինչու՞։ ? Քանի որ գոյություն չունի հակաալերգիկ նյութ։ ‼️ Նույնիսկ բնական յուղերից կարելի է ստանալ ալերգիա։ Մենք պնդում ենք, որ ՆԵ նյութերը պարունակում են ալերգիայի մինիմալ ռիսկ (0.5%): ✅ Ավելի մանրամասն պատմում ենք ստորև։

  • «Հակաալերգիկ» բառի վրա կենտրոնանալու փոխարեն անհրաժեշտ է համոզվել, որ Ձեր գնած լաքի կամ գել լաքի մեջ առկա չեն հետևյալ 5 վնասակար տարրերը. դիբութիլ ֆտալատ, կամֆոր, ֆորմալդեհիդ, ֆորմալդեհիդի խեժ և տոլուեն։
  • Այդ տարրերն ունեն քաղցկեղածին ռիսկ և որոշակի բարդություններ կարող են առաջացնել հղիների մոտ ծննդաբերության ժամանակ։
  • ՆԵ յուրաքանչյուր արտադրանք զուրկ է վերոնշյալ տարրերից, հետևաբար ՆԵ-ն անվնաս է հղիների օգտագործման համար։
  • Ինչպես նաև, ցանկացած արտադրանք սերտիֆիկացված է թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, ինչը կոսմետիկայի ոլորտում ամենաբարձր որակավորման աստիճանն է։ ՆԵ որակի հավաստագրերը կարող եք պահանջել ինչպես ՆԵ մասնաճյուղերից և պաշտոնական ներկայացուցիչներից, այնպես էլ կարող եք ներբեռնել այստեղ։
  • Իսկ հոտի հետ կապված պետք է ապահովության համար կրել դիմակ։ Եթե նույնիսկ շնչառական գրգռվածություն չունեք, շնչուղիների հավելյալ պաշտպանությունը անհրաժեշտ է։

Հուսով ենք, որ ՆԵ լաբորատորիայի խորհուրդներն ու տեղեկատվությունն օգտակար էր։ Հետևեք մեզ նաև սոցիալական մեդիայում՝ օրական նմանատիպ խորհուրդներ ստանալու համար։

Leave a Reply

Your email address will not be published.