Search
Close this search box.

NE Beauty և reArmenia համագործակցություն

NE Beauty և reArmenia

համագործակցություն

Բոլոր նպատակների մասին, որոնք ցանկանում ենք իրագործել այս համագործակցությամբ

one

Շարունակական ներդրում ունենալ տարբեր համայնքների սոցիալական, կրթական և տնտեսական կյանքի բարելավման մեջ։

two

Լինել թափանցիկ և տրամադրել կատարվող և կատարված աշխատանքների հաշվետվությունները։ Հենց այդ պատճառով էլ համագործակցում ենք reArmenia հարթակի հետ։

three

Բացի ֆինանսական ներդրումներից, ինչպես ՆԵ թիմին, այնպես էլ մեր հաճախորդներին և հետևորդներին հնարավորություն տալ ներգրավվածություն ունենալու reArmenia-յի նախագծերին՝ մասնագիտական ռեսուրսի տեսանկյունից։

Add Your Heading Text Here

Ամեն ամիս ՆԵ կայքի այս էջում կգտնեք այն նախագծերի մասին տեղեկությունները, որոնց այս պահին մասնակցում ենք։ Ամսական կտրվածքով ՆԵ կայքով կատարված բոլոր վաճառքների որոշակի տոկոսը փոխանցվելու է ներկայացված դրամահավաքներին/նախագծերին։ Իսկ փոխանցումը հաստատող փաստաթուղթը հասանելի է ներբեռնման համար այս էջի ներքևում գտնվող կոճակի միջոցով։ 

Play Video

reArmenia

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ Հայաստանի կամ աշխարհի հայության համար խնդիր լուծող նախագծերը գտնում ենք իրենց աջակիցներին և ստանում անհրաժեշտ ռեսուրսները.
1. գիտելիք,
2. փորձ,
3. կապեր,
4. Ֆինանսներ:
«ռեԱրմենիա»-ի առաքելությունն է զորացնել և միավորել հայերին՝ դառնալու հոգատար և համագործակցող համայնք՝ նվիրված Հայաստանն արդար ու ծաղկող երկրի վերածելուն։
Ինստեփանավան

Add Your Heading Text Here

Հիմնադրամն իրականացնում է զարգացման ծրագրեր Ստեփանավանում և հարակից շրջաններում` ստեղծելով նոր ենթակառուցվածքներ, ռեսուրսներ, հնարավորություններ։ Դրամահավաքի նպատակը Ինստեփանավան Զարգացման Հիմնադրամի ադմինիստրատիվ ծախսերը հոգալն է։

Հիմնադրամը ստեղծում է կրթության, աշխատանքի ու ժամանցի հնարավորություններ Ստեփանավանի և հարակից համայնքների երիտասարդների համար։ Ընթացիկ նախագծերից մի քանիսն են.

  • Երիտասարդական կենտրոն
  • Նոր հանրային այգի
  • Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ պահանջված ոլորտներում կարողությունների զարգացման համար
  • Ընթացիկ աջակցություն համայնք տեղափոխվող մարդկանց, այդ թվում Արցախից բռնի տեղահանվածների համար հումանիտար աջակցության կազմակերպում և տրամադրում

Add Your Heading Text Here

ՆԵ թիմից մի քանի մասնագետներ գրանցված են ռեԱրմենիայի «Մասնագետների համայնքում», որի շրջանակներում կիսվելու են իրենց փորձով, մասնագիտական հմտություններով և խորհուրդներով՝ իրենց գործունեության ոլորտներով հետաքրքրված անձանց հետ։ Մասնագետների համայնքը հնարավորություն է տալիս կապելու մենթորների և համապատասխան ոլորտներով հետաքրքրված անձանց միմյանց հետ, ինչի շնորհով էլ ձևավորվում են համագործակցությամբ, ջերմությամբ, իրար օգնելու պատրաստակամությամբ միտված գործնական հարաբերություններ։ Համայնքում ներգրավված բոլոր մասնագետները կամավոր բնույթով են աշխատում, այնպես որ ցանկացած պահի կարող եք կապ հաստատել մեր թիմի անդամների հետ, որոնց էջերի հղումները տեղադրված են ներքևում։

Add Your Heading Text Here

Կարևորելով թափանցիկությունն ու մշտապես առաջնային գնահատելով մեր հաճախորդների և հետևորդների վստահությունը՝ ամեն ամիս տեղադրում ենք հաշվետվություններ, որտեղ ներկայացված են ինչպես «ռեԱրմենիա»-յի նախագծերից մեկին մեր մասնակցությունը, այնպես էլ «Մասնագետների համայնք»-ի շրջանակներում մեր թիմակիցների ծավալած գործունեությունը, եթե այն եղել է։ 

Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար։ Մշտապես ձեր՝ ՆԵ 

Weekly news and tips

Subscribe

Just one button and you can join our great community and learn all about manicure right through your email address.

Follow NE

On social media

With us it's interesting, entertaining, educational and colorful!

Shopping cart
Sign in

No account yet?

Start typing to see products you are looking for.
Shop
Wishlist
0 items Cart
My account