Նախագծեր և համագործակցություններ
Նախագծեր և համագործակցություններ
Հիմնադրման օրվանից առ այսօր ՆԵ-ն համագործակցել է և շարունակում է աշխատել Հայաստանի գրեթե բոլոր վաճառակետերի հետ, նորաձևության և գեղեցկության ոլորտի լոկալ և արտասահմանյան ընկերությունների հետ, ինչպես նաև մասնակցել է տարատեսակ բարեգործական նախաձեռնություններում։
Արտադրանքներ և նախագծեր
Հավատարիմ մնալով անվնաս, որակյալ և մատչելի արտադրանք ստեղծելու մեր առաքելությանը՝ մենք տարիներ շարունակ բանակցել ենք ամերիկյան և եվրոպական թվով 3 ամենախոշոր և սերտիֆիկացված հումք տրամադրող ընկերությունների հետ, որպեսզի ձեռք բերենք բաղադրիչներն ու ստանանք վերջնական արտադրանքը զրոյից, Հայաստանում։ Հպարտ ենք, որ ամբողջ Կովկասում (ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը) NE Beauty-ն այն երեք արտադրողներից մեկն է, որոնք չեն շշալցնում, այլ ստանում են արտադրանքներն ինքնուրույն։
Նախագծեր
«Դարձիր
բարերար» հավաքածու
«Դարձիր բարերար» պիտակավորմամբ ՆԵ լաքերի ամբողջ հասույթը փոխանցվել է «Հայ մանուկ» ծրագրին, որի շրջանակներում ՆԵ-ն ֆինանսավորել է մեկ զույգի և տվել հնարավորություն վայելելու ծնող դառնալու բերկրանքը։
Առցանց մասնակցություն 2020 թվականի Լոնդոնի նորաձևության շաբաթին
Հայկական արտադրության 4tysevenjewelry-ի հետ համագործակցության շրջանակներում 2020 թվականին մասնակցել ենք Լոնդոնի նորաձևության շաբաթին։ Մոդելը կրում է «Հոյ Նազան» երանգը։
Համագործակցություն
Ararat Beauty Box-ի հետ
Ararat Beauty Box-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացրեցինք «Ծաղկաստան» նրբամաշկի յուղը։ Ararat Beauty Box-ը հայկական գեղեցկության ոլորտում առաջին՝ բաժանորդագրությամբ աշխատող տուփերի նախագիծն է, որը շատ լայն տարածում գտավ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ՌԴ-ում։
Եվրոպական CPNP և ամերիկյան FDA կոդերի ձեռք բերում և արտահանում ԱՄՆ
«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ն իր գործունեությունն է ծավալում նաև ԱՄՆ-ում և ԵՄ-ում noorb beautyապրանքանիշի ներքո, որն ունի ինչպես եվրոպական CPNP, այնպես էլ ամերիկյան FDA գրանցումներն ու համապատասխանում է որակի սահմանված բոլոր չափանիշներին։
Համագործակցություններ հանրային անձանց հետ
Ինչպես «Դարձիր բարերար» հավաքածուի շրջանակներում, Ararat Beauty Box-ի հետ, այնպես էլ Pregomesh-ի հետ ստեղծված համատեղ Nail Box-ի շրջանակներում ՆԵ- համագործակցել է մի շարք հանրային անձանց հետ։ Իսկ մեր սեզոնային հավաքածուների շրջանակներում արդեն իրագործել ենք մասշտաբային միջոցառումներ, որոնք ևս հանրային բնույթ են կրել։
Լուսաբանում և մեդիա
Բազմիցս համագործակցել ենք Հանրային հեռուսաընկերության հետ՝ տարբեր նախագծերում ՆԵ-ի գործուներությունն ու նվաճումները լուսաբանելու նպատակով։ Ինչպես նաև հայտնվել ենք բազմաթիվ լրատվական և ժամանցային ամսագրերում, ինչպիսիք են factor.am-ը, Sputnik Armenia-ն, Հայկ մեդիան և այլն։