Շելլաք, թե՞ գել լաք ?

շելլաք, թե գելլաք ՆԵ լաքեր

Ոլորտի մասնագետների մի մասը օգտագործում է շելլաք, շիլակ, շլլաք անվանումները, երբ խոսում են գել լաքի մասին։ Այստեղից էլ հաճախորդների մոտ առաջանում է այն կարծիքը, որ դրանք իրարից ամբողջովին տարբեր նյութեր են, այնինչ իրականում դա այդպես չէ։ Որպես առաջին հայկական մատնահարդարման մասնագիտացված նյութերի արտադրող՝ մենք նույնպես պատասխանատու ենք տալ այս հարցի պատասխանը։

Գել լաքը հատուկ կառուցվածք և բաղադրություն ունեցող նյութ է, որով կատարված մատնահարդարումը պահպանվում է ավելի քան 2 շաբաթ։ Ի տարբերություն եղունգի լաքերով արված մատնահարդարման, գել լաքը անհրաժեշտ է չորացնել UV/LED լամպի տակ։ Ինչպես նաև, գել լաքով մատնահարդարման ժամանակ օգտագործվում են մի քանի օժանդակ նյութեր ևս, որոնք կարիք չկա օգտագործելու լաքապատման ժամանակ։ Օրինակ՝ Primerը։

Ինչ վերաբերում է շելլաքին, ապա այն ոչ թե նյութի անվանում է, այլ CND ապրանքանիշի գել լաքերի շարքի ընդհանուր անվանումն է։ Ճիշտ մարքեթինգային քաղաքականության և մատնահարդարման շուկայում առաջիններից մեկը լինելու փաստի շնորհիվ, շել լաք անվանումը լայն տարածում գտավ և մարդիկ սկսեցին օգտագործել այն գել լաքի փոխարեն, ինչպես օրինակ օգտագործում ենք xerox բառը, երբ խոսում ենք պատճենահանումից։

Այսպիսով, սովորենք նյութերը կոչել իրենց անուններով։ Նյութի անվանումը գել լաք է և հպարտորեն կարող ենք փաստել, որ արդեն ունենք մեր հայկական արտադրության գել լաքերը ևս, որոնք անցել են միջազգային որակական սերտիֆիկացիա, ունեն 3-FREE բաղադրություն և հումք՝ ներկրված բացառապես Եվրոպայից և ԱՄՆ-ից։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/
Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/

Leave a Reply

Your email address will not be published.