NE Beauty և reArmenia համագործակցություն
NE Beauty և reArmenia
համագործակցություն
Բոլոր նպատակների մասին, որոնք ցանկանում ենք իրագործել այս համագործակցությամբ
Շարունակական ներդրում ունենալ տարբեր համայնքների սոցիալական, կրթական և տնտեսական կյանքի բարելավման մեջ։
Լինել թափանցիկ և տրամադրել կատարվող և կատարված աշխատանքների հաշվետվությունները։ Հենց այդ պատճառով էլ համագործակցում ենք reArmenia հարթակի հետ։
Բացի ֆինանսական ներդրումներից, ինչպես ՆԵ թիմին, այնպես էլ մեր հաճախորդներին և հետևորդներին հնարավորություն տալ ներգրավվածություն ունենալու reArmenia-յի նախագծերին՝ մասնագիտական ռեսուրսի տեսանկյունից։
Add Your Heading Text Here
Ամեն ամիս ՆԵ կայքի այս էջում կգտնեք այն նախագծերի մասին տեղեկությունները, որոնց այս պահին մասնակցում ենք։ Ամսական կտրվածքով ՆԵ կայքով կատարված բոլոր վաճառքների որոշակի տոկոսը փոխանցվելու է ներկայացված դրամահավաքներին/նախագծերին։ Իսկ փոխանցումը հաստատող փաստաթուղթը հասանելի է ներբեռնման համար այս էջի ներքևում գտնվող կոճակի միջոցով։
reArmenia
Add Your Heading Text Here
Հիմնադրամն իրականացնում է զարգացման ծրագրեր Ստեփանավանում և հարակից շրջաններում` ստեղծելով նոր ենթակառուցվածքներ, ռեսուրսներ, հնարավորություններ։ Դրամահավաքի նպատակը Ինստեփանավան Զարգացման Հիմնադրամի ադմինիստրատիվ ծախսերը հոգալն է։
Հիմնադրամը ստեղծում է կրթության, աշխատանքի ու ժամանցի հնարավորություններ Ստեփանավանի և հարակից համայնքների երիտասարդների համար։ Ընթացիկ նախագծերից մի քանիսն են.
- Երիտասարդական կենտրոն
- Նոր հանրային այգի
- Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ պահանջված ոլորտներում կարողությունների զարգացման համար
- Ընթացիկ աջակցություն համայնք տեղափոխվող մարդկանց, այդ թվում Արցախից բռնի տեղահանվածների համար հումանիտար աջակցության կազմակերպում և տրամադրում
Add Your Heading Text Here
ՆԵ թիմից մի քանի մասնագետներ գրանցված են ռեԱրմենիայի «Մասնագետների համայնքում», որի շրջանակներում կիսվելու են իրենց փորձով, մասնագիտական հմտություններով և խորհուրդներով՝ իրենց գործունեության ոլորտներով հետաքրքրված անձանց հետ։ Մասնագետների համայնքը հնարավորություն է տալիս կապելու մենթորների և համապատասխան ոլորտներով հետաքրքրված անձանց միմյանց հետ, ինչի շնորհով էլ ձևավորվում են համագործակցությամբ, ջերմությամբ, իրար օգնելու պատրաստակամությամբ միտված գործնական հարաբերություններ։ Համայնքում ներգրավված բոլոր մասնագետները կամավոր բնույթով են աշխատում, այնպես որ ցանկացած պահի կարող եք կապ հաստատել մեր թիմի անդամների հետ, որոնց էջերի հղումները տեղադրված են ներքևում։
Add Your Heading Text Here
Կարևորելով թափանցիկությունն ու մշտապես առաջնային գնահատելով մեր հաճախորդների և հետևորդների վստահությունը՝ ամեն ամիս տեղադրում ենք հաշվետվություններ, որտեղ ներկայացված են ինչպես «ռեԱրմենիա»-յի նախագծերից մեկին մեր մասնակցությունը, այնպես էլ «Մասնագետների համայնք»-ի շրջանակներում մեր թիմակիցների ծավալած գործունեությունը, եթե այն եղել է։
Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար։ Մշտապես ձեր՝ ՆԵ