Ի՞նչ է եղունգի լաքը և ի՞նչ բաղադրություն ունի

նե armenian beauty products

Մենք հպարտությամբ նշում ենք հայկական առաջին եղունգի լաքերի, մատնահարդարման մասնագիտացված նյութերի և խնամքի միջոցների արտադրության 4-րդ տարին։ ՆԵ հայկական լաքերը ներկայացնելուց միշտ պարտադիր շեշտում ենք մեր հայրենական արտադրանքի անվնաս (5-FREE) լինելը և համաշխարհային ստանդարտներին համապատասխան որակային երաշխավորագիր ունենալը։ Իսկ այս բլոգում ավելի մանրամասն ենք ուզում ներկայացնել, թե ինչ է եղունգի լաքը, ինչ բաղադրություն ունի և ինչպես կարելի է երկարատև արդյունք ունենալ։

Սկսենք եղունգի լաքի կառուցվածքից։ ՆԵ լաքերը ունեն խտություն, ինչի շնորհիվ օգնում են, որպեսզի լաքը եղունգներից շուտ «չթռնի», ինչպես սովոր ենք ասել։ Խտության և սրվակը ամուր չփակելու հետևանքով հնարվոր է լաքը թանձրանա ժամանակի ընթացքում։ Բայց ՆԵ-ն դրա մասին էլ է մտածել և ստեղծել է Thinner, որի մեկ կաթիլը արդեն բավական կլինի լաքը «վերակենդանացնելու» համար։ Եղունգի լաքի կառուցվածքի ներկայացման ամենապարզ բանաձևը կլինի հիմք+պիգմենտներ, որոնց շնորհիվ ստացել ենք ավելի քան 400 երանգ։ Իսկ հիմքի բաղադրության մեջ բացակայում են հետևյալ 5 վնասակար նյութերը՝ դիբութիլ ֆտալատ, ֆորմալդեհիդ, ֆորմալդեհիդի խեժ, կամֆոր և տոլուեն։

Իսկ հիմա հաճախակի տրվող հարցեր եղունգի լաքի մասին։ Այն չի չորանում լամպի տակ։ ՆԵ եղունգի լաքերը չորանում են միջինում 60 վայրկյանում և նորմալ եղունգներին պահպանվում են մինչև 7 օր։ Ուշադրություն դարձնենք նորմալ եղունգ բառակապակցության վրա։ Ցանկացած եղունգ ունի իր առանձնահատկությունները, համաձայն որի մատնահարդարման պահպանման արդյունքները կարող են լինել փոփոխական։ Եթե եղունգները շատ յուղոտ են, անհրաջեշտ է հիմնային շերտ քսելուց առաջ յուղազրկել Sanitizing Solution-ով։ Շատ յուղոտության դեպքում հավելյալ կարող եք ջրազրկել Nail Prep-ով։

Քանի՞ շերտից պետք է ծածկի լաքը։ Նախ, պետք է հետևել գրագետ մատնահարդարման բոլոր կանոններին և արտադրող ընկերության, այս դեպքում ՆԵ-ի, խորհուրդներին։ Մինչ գույնի շերտը առաջարկում ենք քսել Titanium հիմնային շերտ, որը կապահովի մատնահարդարման հարթ և ամուր հիմք, ինչպես նաև չի թողնի, որ լաքի մեջ առկա պիգմենտացիան անցնի եղունգի մակերես և գունափոխի այն։ Անհրաժեշտ է ցանկացած երանգի ամբողջական պիգմենտացիան ստանալու համար օգտագործել 2 գունային շերտ, սակայն շերտերը պետք է քսել հերփականությամբ՝ 60 վայրկյան միջակայքերով։ Իսկ նեոնային գույները կարելի է քսել նաև երեք շերտով, քանի որ պիգմենտացիան ավելի է թույլ է արտահայտված։ Ավելի մուգ երանգները մեկ շերտից ապահովում են ամբողջական ծածկողականություն, սակայն վառ արտահայտվածության համար խորհուրդ ենք տալիս օգտագործել նաև երկրորդ շերտը։ Իսկ որպեսզի մատնահարդարման փայլը պահպանվի երկար և լաքերի շերտերը չորանան ավելի արագ, անհրաժեշտ է ավարտել վերին շերտերով։ Մեր դեպքում դրանք են Diamond և Fast Dry:

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։