Author: Shop manager

  • մատնահարդարման տենդենցներ

    ՆԵ հարցում

    Իմ սիրելի ՆԵ-ականներ, հուսով եմ, որ առողջ եք) Համաճարակով պայմանավորված սահմանափակումների թուլացման հետ ՆԵ արտադրամասը և լաբորատորիան նույնպես վերսկսել են իրենց գործունեությունը՝ նոր ծրագրերով և մտքերով։ Այս առիթն ուզում ենք օգտագործել և ճանաչել մեր սիրելի ՆԵ-ականներին էլ ավելի լավ, որպեսզի Ձեր բոլոր ցանկությունները, եղունգի խնամքի հետ կապված սովորությունները հաշվի առնելով՝ էլ ավելի կատարելագործենք ինքներս մեզ։ […]

    կարդալ ամբողջը

  • եղունգների խնամք

    Սխալներ, որ թույլ ենք տալիս եղունգները խնամելիս

    Քանի որ անցկացրածս հարցումից հետո շատերիդ մոտ ցանկություն առաջացավ, որպեսզի ես խոսեմ այս թեմայից, այսօրվա բլոգը նվիրելու եմ այն սխալներին, որոնք թույլ ենք տալիս թե՛ մենք, թե՛ մեր մատնահարդարները եղունգները խնամելիս և հարդարելիս։ 

    կարդալ ամբողջը

  • մատնահարդարման 4 տարբերակ

    Մատնահարդարման 4 երանգ աշխատավայրում կրելու համար

    Այսօր մայիսի 1-ն է, և, չնայած այն հանգամանքին, որ ամբողջական ռեսուրսներով չենք աշխատում, այսօր չէի կարող չշնորհավորել իմ բոլոր ՆԵ-ականներին։ Եվ որպես մեր՝ աշխատավորներիս տոնի նվեր՝ պատրաստել եմ մատնահարդարման 4 դասական տարբերակ աշխատանքի վայրում կրելու համար՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի աշխատանք եք կատարում այս պահին։ Իհարկե երանգների ընտրությունը կայացրել եմ ավելի նեյտրալ գույների շարքից, […]

    կարդալ ամբողջը

  • շելլաք, թե գելլաք ՆԵ լաքեր

    Շելլաք, թե՞ գել լաք ?

    Ոլորտի մասնագետների մի մասը օգտագործում է շելլաք, շիլակ, շլլաք անվանումները, երբ խոսում են գել լաքի մասին։ Այստեղից էլ հաճախորդների մոտ առաջանում է այն կարծիքը, որ դրանք իրարից ամբողջովին տարբեր նյութեր են, այնինչ իրականում դա այդպես չէ։ Որպես առաջին հայկական մատնահարդարման մասնագիտացված նյութերի արտադրող՝ մենք նույնպես պատասխանատու ենք տալ այս հարցի պատասխանը։

    կարդալ ամբողջը

  • նե armenian beauty products

    Ի՞նչ է եղունգի լաքը և ի՞նչ բաղադրություն ունի

    Մենք հպարտությամբ նշում ենք հայկական առաջին եղունգի լաքերի, մատնահարդարման մասնագիտացված նյութերի և խնամքի միջոցների արտադրության 4-րդ տարին։ ՆԵ հայկական լաքերը ներկայացնելուց միշտ պարտադիր շեշտում ենք մեր հայրենական արտադրանքի անվնաս (5-FREE) լինելը և համաշխարհային ստանդարտներին համապատասխան որակային երաշխավորագիր ունենալը։ Իսկ այս բլոգում ավելի մանրամասն ենք ուզում ներկայացնել, թե ինչ է եղունգի լաքը, ինչ բաղադրություն ունի և […]

    կարդալ ամբողջը

  • մանիկյուր

    Մատնահարդարման 5 տարբերակ՝ ամենուր փայլելու համար

    Քանի որ օրերը տաքանում են, ամենուր գարուն է տիրում, մեր մեջ էլ գեղեցիկ հագնվելու ու պարելու տրամադրություն է առաջանում։ Հետո ի՞նչ, որ տանն ենք։ Իսկ ի՞նչն է կատարյալ դարձնում երեկույթի մեր կերպարը, եթե ոչ մատնահարդարումը կամ, ինչպես սովոր ենք կոչել, մանիկյուրը։ Այսօրվա մեր բլոգում Ձեզ ենք ներկայացնում մատնահարդարման 5 տարբերակ, որոնց շնորհիվ Դուք միանշանակ կվաստակեք […]

    կարդալ ամբողջը

  • armenian beauty products

    Ինչպե՞ս անվնաս հեռացնել գել լաքը տան պայմաններում

    Քանի որ հանրային անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, մենք այս օրերին մնում ենք տանը և այդպիսով փրկում կյանքեր։ Բայս մեր գերաճած գել լաքերին նույնպես փրկություն է անհրաժեշտ։ Ինչպես միշտ, ՆԵ-ն պատրաստ է Ձեզ օգնել։ Այսօր ՆԵ-ն առաջարկում է 2 տարբերակ տնային պայմաններում գել լաքը անվնաս հեռացնելու համար։ Տարբերակ 1 Առաջին տարբերակի համար Ձեզ անհրաժեշտ է […]

    կարդալ ամբողջը

  • nebeautyarmenia

    Ինչպե՞ս ստեղծվեց ՆազաՆԵ հավաքածուն

    ՆԵ գարուն-ամառ 2020 հավաքածուն կրում է ՆազաՆԵ խորագիրը և «Հայուհին ՆԵ է քսում» կարգախոսը։?? Քանի որ ՆԵ-ի ամբողջ գործունեության շարժիչ ուժերից մեկը հայկական մշակույթի տարածումն է, ՆազաՆԵ հավաքածուն նույնպես միտված է այդ նպատակի իրագործմանը։ ✨ Հավաքածուի յուրաքանչյուր երանգ ոգեշնչված է հայկական հին ժողովրդական և աշուղական երգերում հայ կնոջ գովերգից։ ??? Ընտրվել են մեծանուն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, […]

    կարդալ ամբողջը

  • Մատնահարդարման սրահի ախտահանման 5 կանոն

    Ինչի՞ն ուշադրություն դարձնել սրահում սպասարկվելիս ?

    ՆԵ-ն կարծում է, որ մատնահարդարման սրահում սանիտարական նորմերը պահպանելը ոչ միայն մաքրությունն է ապահովում, այլ նաև հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը։ ? Ստորև ներկայացնում ենք կետեր, որոնց պետք է խիստ ուշադրություն դարձնել ցանկացած սրահում սպասարկվելիս։ ?? 1. Պրոցեդուրան սկսելուց առաջ թե՛ մասնագետը, թե՛ հաճախորդը պարտադիր պետք է լվացվեն։ ❗️ 2. Բոլորր գործիքները պետք է […]

    կարդալ ամբողջը

  • exungner

    Ինչպե՞ս ընտրել Ձեր մատներին համապատասխան եղունգների ձևը ?

    Շատ հաճախ մեր՝ աղջիկներիս մոտ ցանկություն է առաջանում փոխել մեր եղունգների ձևը։ Օրինակ, եթե ունենք երկար եղունգներ, մի օր քնից արթնանում ենք ու որոշում ենք կարճացնել դրանք։ ?? Կամ սուրճ խմելիս ☕️ նայում ենք մեր օվալ եղունգներին և ինքներս մեզ հարց տալիս՝ «Ինչու՞ եղունգներս քառակուսի չխարտեցի»։ Ծանոթ իրավիճակներ են, չէ՞։ Ինչպես միշտ ՆԵ-ն եկել է […]

    կարդալ ամբողջը

  • Ուշադրությու՜ն ?

    Շուտով Ամանոր է, ??? իսկ Դուք որոշել եք՝ ի՞նչ մատնահարդարում եք անելու։ ? Հետևե՛ք մեզ, և Դուք պարբերաբար կտեսնեք ամանորյա մատնահարդարման այն տարբերակները, որոնք մենք առաջարկելու ենք Ձեզ։ ???

    կարդալ ամբողջը

  • nails

    Ո՞վ է ասել, որ նեոնը միայն ամռանն է մոդայիկ։

    Մեր նոր ՆԵոն հավաքածուի կարգախոսն է «Միացրու՛գույները»։ Կարծրատիպ կա, որ նեոնային երանգները միայն ամռան համար են, սակայն մենք եկել ենք հեղափոխելու այդ տարածված կարծիքը։ ? Նե-ի շնորհիվ դու կփայլես և կտարբերվես բոլորից տարվա ցանկացած եղանակին։ Քեզ ենք ներկայացնում երկու շատ հեշտ դիզայնի գաղափարներ, որոնք ինքդ կարող ես ստանալ մեր ՆԵոն նոր հավաքածուով։ 1. Իհարկե դեղինը ? […]

    կարդալ ամբողջը