2022-ի ամռան մատնահարդարման թրենդները

Ինչ վերաբերում է մեզ, սահմաններ գոյություն չունեն, երբ խոսքը գնում է մատնահարդարման ոգեշնչման մասին: Այս ամառ մենք տրամադրություն ունենք ամեն ինչի՝ պարզ, թափանցիկ գույներից մինչև եղունգների գերժամանակակից դիզայններ: Անկախ նրանից, թե որն եք նախընտրում, կարծում ենք կգտնեք նախընտրելի մատնահարդարում, որը Ձեզ դուր կգա: Մենք հավաքել ենք ամռան 5 ամենասպասված մատնահարդարման թրենդները: Եթե ինքներդ եք անում Ձեր մատնահարդարումը մենք նաև կիսվումում ենք ՆԵ գույներով, որպեսզի օգնենք Ձեզ նույն տեսքը ստանալ:

1. Մատչա կանաչ

Կանաչը ոչ մի տեղ չի գնում, հատկապես այս բաց, փափուկ երանգը:

2. Վառ վարդագույն

Վառ, տաք վարդագույնը միշտ կմնա թոփ մատնահարդարման թրենդներում: Հատկապես ամռանն այս գույնը հաղորդում է բարձր տրամադրություն և ինքնավստահություն:

3. Թափանցիկ nude

Յուրաքանչյուրս էլ ժամանակ-առ-ժամանակ հոգնում ենք վառ գույներից և ցանկանում ենք պարզություն և հանգստություն: Դրա պատասխանն է nude թափանցիկ մատնահարդարումը:

4. Մետալիկ ֆրենչ

Ֆրենչ մատնահարդարման այս ամռան վերջին նորությունը. մետալիկ երանգով բարակ գիծ:

5. Ծաղկային

Էլ ինչ ամառ առանց ծաղիկների: Եթե չեք կողմնորոշվում գույների մեջ ապա գունավոր ծաղիկները կլինեն Ձեր դիլեմայի պատասխանը:

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին` հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։