Կանայք ՆԵ-ում

ՆԵ-ի անվան ծագումնաբանբւթյունն ինքնին կապված է կանանց հետ։ Արևմտահայերենում ՆԵ-ն իգական սեռի դերանունն է։ Իսկ անվնանմանն առաջին անգամ հանդիպում ենք Պետրոս Դուրյանի համանուն ստեղծագործության մեջ։ ՆԵ-ն հայ կնոջ խորհրդանիշն է։ Նման անվանում ընտրելով՝ առաքելություն ենք ստանձնել վերաարժևորելու վաղուց չգործածվող արևմտահայերենն ու վերագտնելու մեր մշակութային արժեքները։

Կանանց միջազգային տոնին ընդառաջ՝ որոշեցինք խոսել ՆԵ-ի մի քանի կանանց մասին, առանց որոնց մեր գործունեությունը հնարավոր չէր լինի։ Այսպիսով ցանկանում ենք մեր գնահատանքի խոսքը հայտնել նրանց։

Ելենա Գրիգորյան. ապրանքանիշի համահիմնադիր։

Ելենան է բրենդը անվանակոչել ՆԵ՝ հիմք դնելով Հայաստանում մատնահարդարման ոլորտի առաջին և միակ արտադրող ընկերության գործունեությանը։ Ինչպես նաև Ելենան երանգների մեծամասնության անվանումների հեղինակն է։

Յուլիա Թումանյան. ՆԵ գույների մասնագետ։

Յուլիան է կանգնած ՆԵ-ի բոլոր ոճային երանգների և շքեղ համադրությունների ետևում։ Դեռ գարուն-ամառ հավաքածուն չթողարկած՝ Յուլիան արդեն ստեղծել է աշուն-ձմեռ հավաքածուի գույները՝ ոգեշնչելով բոլորիս աշխատել էլ ավելի եռանդուն և գունառատ տրամադրությամբ։

Արմինե Պապանյան. ՆԵ գլխավոր ինստրուկտոր-տեխնոլոգ։

Մասնագիտական բոլոր խորհուրդների, տեսադասերի, ՆԵ դպրոցի և ոլորտում գրագետ մատնահարդարներ վերապատրաստելու պատասխանատուն Արմինեն է, ով նվիրված է իր աշխատանքին մինչև վերջ, որն էլ ակնհայտ է դառնում նույնիսկ մեկ անգամ Արմինեի գլխավորությամբ սեմինարի մասնակցելուց հետո։

Օլիմպիա Մկրտչյան. ՆԵ մարքեթինգ ղեկավար։

Բոլոր համագործակցությունների, հետաքրքիր միջոցառումների, սոցիալական մեդիայում ակտիվության հիմքում Օլիմպիան է, ով ջանք չի խնայում առավելագույնս օգտակար և հետաքրքիր նյութեր ստեղծել ձեզ համար։

ՆԵ խորհրդատուներ.

ՆԵ բոլոր մասնաճյուղերի խորհրդատուները, ովքեր մեծ սիրով և ջանասիրությամբ օգնում են ձեզ կատարել ճիշտ ընտրություն, մեր թիմի առանցքային նշանակության անդամներից են։ Առանց նրանց հնարավոր չէր լինի տալ այն բարձրակարգ սպասարկումը, որն ընկած է մեր ապրանքանիշի հիմքում։

ՆԵ-ականներ.

Եվ իհարկե, մեր ոգեշնչման անսպառ աղբյուրը հենց դուք եք։ Երբ տեսնում ենք ձեր ուրախությունն ու գոհունակությունը, էլ ավելի պարտավորված ենք մեզ զգում՝ ստեղծել լավագույնը ձեզ համար։ Շնորհակալ ենք։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին` ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել մատնահարդարման հետաքրքիր տարբերակներ տեսանյութերի տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/_created/ 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *