ՆԵ

2020. Տարվա ամփոփում և անելիքներ

Ոչ ոքի չենք զարմացնի, եթե ևս մեկ անգամ փաստենք, որ 2020-ը դժվարագույն տարիներից էր հատկապես Հայաստանի համար։ Գորշ և դառն օրերեը ստիպեցին ևս մեկ անգամ մտածել մեր ապրելակերպի և արժեհամակարգի մասին։ Ստիպեցին յուրաքանչյուրիս հարցնել ինքներս մեզ. «Ես գործով եմ հայրենասեր, թե՞ խոսքով»։

Հիմնադրման առաջին իսկ օրվանից մեր նպատակն է որակյալ հայկական ալտերնատիվ ստեղծել շուկայում առկա օտարածին, հատկապես թուրքական, մատնահարդարման նյութերի։ Ինչ որ տեղ հպարտությամբ կարող ենք փաստել, որ հաջողել ենք և շարունակում ենք հաջողել այս գործում։ Սակայն պետք է էլ ավելի քրտնաջան աշխատել և արագացնել այս գործընթացը։

2020-ին սկսեցինք համագործակցել բացառապես հայ նորաձևության մի շարք ներկայացուցիչների հետ, որպեսզի ապացուցենք, որ հայկականով կարելի է լինել նորաձև և ինքնավստահ։ 2021-ին էլ ավելի ինտենսիվ ենք աշխատելու այս ուղղությամբ, ինչպես նաև, փորձելու ենք հնարավորություն տալ բոլոր մատնահարդարներին անմիջական մասնակցություն ունենալ մեր աշխատանքային առօրյային։

Իսկ ձեզ, մեր սիրելի ՆԵ-ականներ, մաղթում ենք, որ 2021-ը լինի միայն խաղաղության և երջանիկ հուշերի տարի։ Ցանկանում ենք, որ բոլորս սկսենք հարգել, սիրել և արժևորել ինքներս մեզ մեր սեփական երկրում, քանի որ եթե դա չանենք մենք, դրսում մեզ ոչ ոք չի սպասելու և ընդունելու։ Սիրով սպասում ենք ձեզ 2021-ին՝ խոստումով, որ այն միայն վառ գույՆԵրով ենք լցնելու։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *