եղունգի լաք

Չորացած եղունգի լաք։ Պատճառներ և լուծում

Ձեզ հետ է՞լ է պատահել, որ մոռացության եք մատնել Ձեր սիրելի երանգը, հետո երբ գտել եք, այն արդեն չորացած է եղել։ Ինչ խոսք ցավոտ թեմա է։ Բայց ՆԵ-ն գտել է նաև դրա լուծումը։ Մինչ լուծմանը անդրադառնալը, եկեք հասկանանք, թե ինչից կարող է եղունգի լաքը չորանալ։ 

  • Օգտագործելուց հետո լավ չեք փակել կափարիչը 
  • Օգտագործելու ընթացքում թույլատրելիից ավելի երկար եք բաց թողել սրվակը
  • Ձեր եղունգի լաքերի պահոցը ունի բարձր ջերմաստիճան
  • Եղունգի լաքը պահեստավորել եք ոչ թե ուղիղ, այլ կողքի վրա պառկացրած դիրքում։ Օրինակ՝ պահում եք պայուսակի մեջ, ոչ թե դարակում։

Իսկ ինչպե՞ս վարվել, եթե եղունգի լաքը արդեն չորացել է

Ացետոնի միջոցով նոսրացնելը խստիվ արգելվում է, քանի որ այն անմիջական ազդեցություն է ունենում եղունգի լաքի բաղադրության և կառուցվածքի վրա՝ առաջացնելով բացասական փոփոխություն որակի մեջ։ Դրա փոխարեն անհրաժեշտ է լաքի սրվակի մեջ լցնել ընդամենը 1 կաթիլ ՆԵ Thinner, որն առանց լաքի բաղադրությունը փոփոխելու, վայրկենական «կվերակենդանացնի» Ձեր սիրելի լաքը։ ՆԵ Thinner-ի կաթիլը լցնելուց հետո թափահարելու փոխարեն մի փոքր թեքեք սրվակը և պտտեք ձեռքի ափի մեջ։ 

 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *