Ինչպե՞ս ընտրել ճիշտ ՆԵ գույն

Սիրու՞մ ես փորձարկումներ անել գույների հետ ՝ հույսով, որ վերջապես կգտնես քո գույնը, բայց հույսերդ այդպես էլ չե՞ն արդարանում։ Հոգ չէ։ Նե-ի հետ հույսը վերջում է մեռնում։ Ես եկել եմ փրկության իմ ՝ ճիշտ գույնի լաք ընտրելու խորհուրդներով։

1. Այս կետը բաց կամ կիսաբաց մաշկի գույն ունեցող իմ ընկերուհիների համար է։

Նեյտրալ գույները, հատկապես վարդագույնի երանգներով, իսկը քո համար են։ Հանգիստ, նուրբ ու կանացի տրամադրություն ստեղծելու համար հիանալի տարբերակ են նաեւ մարմնագույնի երանգները։

Բայց եթե մաշկդ շատ սպիտակ է, խուսափիր մարմնագույն շատ օգտագործելուց, քանի որ կարող է դեղնավուն երանգի տպավորություն թողնել։

Նեյտրալ գույների առումով բախտներս բերել է, քանի որ ես առաջարկում եմ պաստելային գույների նրագեղ հավաքածու թե՛ մեծ եւ թե՛ պուճուր Նե շարքերից։

Օրինակներ

2. Վարդագույնի սիրահարներ

Ձեր համար հիանալի նորություն ունեմ։ Այս աղջկական գույնը կարելի է օգտագործել ցանկացած մաշկի գույնի հետ եւ այն հիանալի տեսք կհաղորդի ձեր մատներին։ Խնդիրը միայն երանգի մեջ կողնորոշվելն է։ Սառը մաշկի հետ գեղեցիկ կլինի ցանկացած երանգ ՝ A116 Հիմա կամ երբեք — ից, A121 Գրեթե Սիրահարված -ից մինչեւ A140 Փակիր աչքերդ… ու M303 Մայրամուտից առաջ։ (անունները լինքերով)

Միջին մգության մաշկի դեպքում հիանալի են դեղձագույն երանգները։ Օրինակ ՝ A118 Սրտի բանալի կամ A134 Շողա…միշտտտ։

Իսկ եթե դու A169 ՄաՆԵ ես, A170 ԱրփիՆԵ կամ A166 ՆաՆԵ ես եւ ունես մուգ մաշկ, ապա Նե — ի վառ գույները հենց քո համար են։

3. Երկնագույն, կապույտ, ծովի գույն …?

Կապույտն էլ, վարդագույնի պես, գեղեցիկ է ցանկացած մաշկի գույնի հետ։

A149 Ծովից….Ծով, A176 Հրեշտակի թևեր թե M337 Ազատության բույրը տարբերություն չկա։ Ամեն ինչ կախված է քո տրամադրությունից, հագուստից եւ մինյեւ անգամ մազերի գույնից։ (կապույտ մազերով հետաքրքիր նկար)

4. Լավանդա, մանուշակ, եղրեւանի…?

Մանուշակագույնը, բնության մեջ շատ հազվադեպ հանդիպելու շնորհիվ, համարվում է յուրահատուկ եւ անզուգական գույն։ Մանուշակագույնի տարբեր երանգներ համատեղելի են ամենատարբեր մաշկի գույների հետ։ Օրինակ ՝ M311 «Լուսնահար կարոտ» Պ. Սևակ բաց մաշկի համար, M314 Մտքի թռիչք միջին մգության մաշկի համար եւ M346 Հատապտղային կոկտեյլ մուգ մաղկի համար։

5. Եվ իհարկե համարձակության եւ կրքի գույնը ՝ կարմիրը

Սա այն գույնն է, որի հետ կարելի է բազմաթիվ փորձարկումներ անել եւ դրանք միշտ ակտուալ կմնան։ A153 Որդան կարմրով… , A154 Մինասի վրձնով…, M304 Հավերժ միասին ու M306 Անդավաճան Սեր։ Անգամ անուններն են «կարմիր»։ Անկախ մաշկի գույնից, հագուստից ու եղանակից ՝ կարմիրը միշտ աշխուժություն եւ վառ տրամադրություն է հաղորդում։

Հուսով եմ, որ իմ խորհուրդները օգտակար էին եւ այս բլոգը կարդալու վրա ծախսած ժամանակդ անիմաստ չէր։ Առջեւում դեռ շատ ավելի հետաքրքիր բաներից ենք խոսելու։ Այնպես որ հետեւի՛ր ինձ եւ մինչ նոր հանդիպում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։