Շաբաթական նորություններ և խորհուրդներ
Բաժանորդագրվել
Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Գեղեցկության ոլորտը մի փոքրիկ աշխարհ է՝ լի գույներով, ստեղծագործությամբ ու անընդհատ փոփոխվող միտումներով։ Բայց որքան էլ դա արվեստ լինի, այստեղ կարևորվում է ոչ միայն տաղանդը, այլև շարունակական կրթությունն ու զարգացումը։ Մատնահարդարման ոլորտն անմասն չէ այս փոփոխություններից։ Սակայն ոլորտում տեղի ունեցող բազում սեմինարներից և դասընթացներից ինչպե՞ս ընտրել ամենակարևորներն ու պետքականները։ Եկեք միասին հասկանանք։

Շատերի պատկերացմամբ սեմինարները պարզապես գեղեցիկ լուսանկարներով միջոցառումներ են, որտեղ ներկաները մի քիչ լսում են, մի քիչ նկարվում։ Բայց իրականում որակյալ սեմինարը գործնական գիտելիքի, փորձի փոխանակման և մոտիվացիայի աղբյուր է։ Առաջինը՝ սեմինարները հնարավորություն են տալիս ծանոթանալ վերջին տեխնիկաների, նյութերի և թրենդների հետ։ Այսօր մատնահարդարման ոլորտում ամեն ինչ արագ է փոխվում՝ այն, ինչ երեկ նորություն էր, վաղը կարող է հնացած համարվել։ Մասնակցելով թարմացվող սեմինարների՝ դու միշտ մի քայլ առաջ ես։ Բացի այդ, սեմինարները օգնում են ավելի խորքային հասկանալ այն նյութերը, որոնցով արդեն աշխատում եք։ Շատ մասնագետներ ունեն բարձրորակ նյութեր, բայց չգիտեն դրանց ամբողջական հնարավորությունները։ Իսկ երբ ընկերության ներկայացուցիչը կամ փորձառու տեխնոլոգը բացատրում է՝ ինչպես առավել արդյունավետ կիրառել այդ նյութերը, նույնիսկ ամենօրյա աշխատանքը սկսում է նոր որակ ձեռք բերել։ Եվ վերջապես սեմինարները նաև հարթակ են՝ նոր կապեր ստեղծելու համար։ Այնտեղ դու ծանոթանում ես այլ մասնագետների, ապրանքանիշների ներկայացուցիչների, կազմակերպիչների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բացել նոր հնարավորություն՝ համագործակցության, աշխատանքի կամ կրթության առումով։
Թվում է՝ վերջին տարիներին սեմինարների թիվն ու տեսական բազմազանությունն ուղղակի անհամար են և մասնագետներն ունեն մասնակցելու անսահման հնարավորություններ։ Բայց քանակը դեռ չի նշանակում որակ։ Շատ մասնագետներ հաճախ դուրս են գալիս սեմինարներից՝ ոգեշնչված, բայց ոչ լիարժեք պատրաստված։ Ինչու՞։ Որովհետև որոշ կարևոր բաղադրիչներ պարզապես բացակայում են։
Շատ սեմինարներ դեռ շարունակում են մնալ «լսելու» միջոցառումներ։ Մասնակիցները պարզապես նստած հետևում են՝ ինչպես է բանախոսն ինչ-որ բան ցույց տալիս՝ առանց իրենք իսկապես ներգրավվածություն ունենալու։ Բայց մատնահարդարման ոլորտը «ձեռքով սովորելու» աշխարհ է։ Մասնագետը պետք է փորձի կատարել տեսածը՝ տեխնոլոգի կամ փորձառու ուսուցչի հսկողությամբ, այլապես ինֆորմացիան մնում է մտքում, ոչ թե ձեռքերում։
Շատ սեմինարներ մակերեսային են։ Սովորեցնում են՝ ինչ անել, բայց ոչ՝ ինչու է այդպես արվում։ Իսկ առանց «ինչու»-ների մասնագետը չի կարող ճկուն լինել, ինքուրույն որոշումներ կայացնել։ Քանի դեռ սեմինարը չի տալիս տեսական ու պրակտիկ հիմքերի համադրություն, այն վերածվում է ընդամենը գովազդային հարթակի, ոչ թե կրթական միջավայրի։
Հաճախ սեմինարներում բացակում է թիրախայնությունը։ Սկսնակի ու փորձառուի կարիքները տարբեր են՝ և՛ ինֆորմացիոն մակարդակով, և՛ հոգեբանորեն։ Երբ սեմինարը անցկացվում է՝ առանց խումբը կարգավորելու, արդյունքը կարող է դառնալ ոչ միանշանակ։ Մեկը ոչինչ չի հասկանում, մյուսը՝ ձանձրանում է։ Լավ կազմակերպավծ սեմինարը հստակ սահմանում է իր թիրախը և ստեղծում ծրագրի կառուցվածք ըստ դրա։
Լինելով ոլորտում առաջին և դեռևս միակ արտադրողը՝ մեր պարտքն ենք համարում մշտապես ներգրավված լինել նորությունների, արժեքավոր գաղափարների և համայնաքային հարաբերությունների տարածման մեջ։ Չնայած նրան, որ մեր ընկերությունը դեռ նպտականեր չունի սեփական սեմինարները կազմակերպելու, առանձնացրել ենք ոլորտային սպասվող մի քանի սեմինարներ, որոնց խորհուրդ ենք տալիս մասնակցել։



Ընդամենը մեկ կոճակ և կարող եք միանալ մեր մեծ համայնքին ու իմանալ ամեն ինչ մատնահարդարման մասին հենց ձեր էլէեկտրոնային հասցեի միջոցով։
Դեռ չունեք հաշի՞վ
Ստեղծել օգտահաշիվ