Ինչպե՞ս ընտրել Ձեր մատներին համապատասխան եղունգների ձևը ?

exungner

Շատ հաճախ մեր՝ աղջիկներիս մոտ ցանկություն է առաջանում փոխել մեր եղունգների ձևը։ Օրինակ, եթե ունենք երկար եղունգներ, մի օր քնից արթնանում ենք ու որոշում ենք կարճացնել դրանք։ ?? Կամ սուրճ խմելիս ☕️ նայում ենք մեր օվալ եղունգներին և ինքներս մեզ հարց տալիս՝ «Ինչու՞ եղունգներս քառակուսի չխարտեցի»։ Ծանոթ իրավիճակներ են, չէ՞։ Ինչպես միշտ ՆԵ-ն եկել է ձեր գործը հեշտացնելու։ ? Այսօր ներկայացնելու եմ եղունգների մի քանի ձ.և և պատմելու եմ, թե որ ձևը որ դեպքում է ճիշտ օգտագործել։ ??

Շրջանաձև

Այս ձևը հիանալի լուծում է այն բոլոր կանանց և աղջիկների համար, ովքեր մտածում են, որ իրենց մատները կարճ և հաստ տեսք ունեն։ Այս ձևը ավելի երկար և բարակ տեսք է հաղորդում մատներին։ Այս ձևի հետ հիանալի են կարմիրի տարբեր երանգները, ❤️ ինչպես օրինակ A222 Լոլիտաաա… գունավոր լաքը կամ 15 Red Ginger գել լաքը։

Օվալ

Օվալ խարտելը հիանալի միջոց է լայն, բայց երկար եղունգներն էլ ավելի նուրբ և գեղեցիկ դարձնելու համար։ Այս մեղմ և կանացի ձևը հիանալի համադրություն է ստեղծում մարմնագույնի և բաց վարդագույն երանգների հետ։ ? Օրինակ՝ 92 Perfect Match գել լաքը կամ A181 Եթե ոչ հիմա ,ապա ե՞րբ գունավոր լաքը։

Քառակուսի

Եթե Դուք երկար, նեղ եղունգներ ունեք և նախընտրում եք կարճ պահել դրանք, ապա քառակուսի ձևը հենց Ձեզ համար է։ Իսկ եթե նախընտրում եք երկար և քառակուսի եղունգներ, ապա երկարացրեք դրանք ակրիլային կամ գելային տեխնոլոգիայով։ Քառակուսի ձևի հետ հիանալի համադրություն են ստեղծում թե՛ մուգ, թե՛ բաց երանգները։ ? Օրինակ՝ A208 Սպասում եմ քեզ․․․ գունավոր լաքը կամ 21 Iris գել լաքը։

Քառակուսի-օվալ

Այս ձևը հիանալի է թե՛ երկար, թե՛ կարճ եղունգների համար։ Այն շատ հեշտ է պահպանել և կարելի է համադրել շատ համարձակ և տարբերվող երանգների հետ։ ?? Օրինակ՝ A242 Քեզ վառ պահիր գունավոր լաքի կամ 82 Ellie գել լաքի հետ։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։ ✨

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։