Բլոգ

Ինչպե՞ս անվնաս հեռացնել գել լաքը տան պայմաններում

Քանի որ հանրային անվտանգությունն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, մենք այս օրերին մնում ենք տանը և այդպիսով փրկում կյանքեր։ Բայս մեր գերաճած գել լաքերին նույնպես փրկություն է անհրաժեշտ։ Ինչպես միշտ, ՆԵ-ն պատրաստ է Ձեզ օգնել։ Այսօր ՆԵ-ն առաջարկում է 2 տարբերակ տնային պայմաններում գել լաքը անվնաս հեռացնելու համար։

Տարբերակ 1
Առաջին տարբերակի համար Ձեզ անհրաժեշտ է խարտոց, Magic Remover, նարնջի փայտիկ կամ փուշեր և 9-ը 1-ում բուժիչ միջոց։ Քայլերի հերթականությունը ստորև։
Քայլ 1: Խարտոցի օգնությամբ շատ զգուշորեն հեռացնել գել լաքով մատնահարդարման առաջին շերտը, բայց չխարտել այնքան, որ արդեն երևա բնական եղունգը։ Թողնել գույնի շերտ։
Քայլ 2: Եղունգին քսել մեկ շերտ Magic Remover և սպասել մի քանի րոպե։ Նյութը սկսում է թափանցել հիմնային շերտի մեջ և ամենահիմքից սկսում է սեղմել գել լաքն ու քայքայել այն։ Գել լաքի մակերեսին առաջանում են փուչիկներ և այն սկսում է ինքնուրույն դուրս գալ։
Ուշադրություն։ Magic Remover-ը արգելվում է քսել մաշկին, քանի որ այն ունի մաշկը վառելու հատկություն։ Նյութը եղունգների համար ամբողջովին անվնաս է։ Սեղմելու զգացողությունը առաջանում է նյութի՝ հիմնային շերտը, այլ ոչ թե եղունգը սեղմելու արդյունքում։
Քայլ 3: Նարնջի փայտիկի կամ անձնական օգտագործման փուշերի (որը ամեն օգտագործումից հետո պարտադիր է ախտահանել) օգնությամբ հեռացրեք գել լաքի մնացորդները։ Եթե առաջին շերտից ամբողջությամբ դուրս չի գալիս, հանգստությամբ կարելի է օգտագործել Magic Remover-ի երկրորդ շերտը։
Քայլ 4: Գել լաքը ամբողջությամբ հեռացնելուց հետո քսեք մեկ շերտ 9-ը 1-ում բուժիչ միջոցը, որը հիմնովին սնուցում է եղունգներն ու տալիս դրանց առողջ տեսք։

Տարբերակ 2
Երկրորդ տարբերակի համար Ձեզ անհրաժեշտ է խարտոց, բամբակ, Acrylic Remover, նրբաթիթեղ (քառակուսի կտրված), նարնջի փայտիկ կամ փուշեր և 9-ը 1-ում բուժիչ միջոց։ Քայլերի հերթականությունը ստորև։
Քայլ 1: Խարտոցի օգնությամբ շատ զգուշորեն հեռացնել գել լաքով մատնահարդարման առաջին շերտը, բայց չխարտել այնքան, որ արդեն երևա բնական եղունգը։ Թողնել գույնի շերտ։
Քայլ 2: Եղունգի մակերեսի չափով առանձնացնել բամբակի կտոր, ամբողջությամբ թաթախել այն Acrylic Remover-ի մեջ և դնել եղունգի վրա։
Քայլ 3: Նախօրոք պատրաստած քառակուսի նրբաթիթեղով փաթաթել եղունգները և սպասել 15-20 րոպե։
Քայլ 4: Մեկ առ մեկ հանել եղունգները փաթաթանից և նարնջի փայտիկի կամ փուշերի օգնությամբ հեռացնել գել լաքի մնացորդները։
Քայլ 5: Գել լաքը ամբողջությամբ հեռացնելուց հետո քսեք մեկ շերտ 9-ը 1-ում բուժիչ միջոցը, որը հիմնովին սնուցում է եղունգներն ու տալիս դրանց առողջ տեսք։ Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Ինչպե՞ս ստեղծվեց ՆազաՆԵ հավաքածուն

ՆԵ գարուն-ամառ 2020 հավաքածուն կրում է ՆազաՆԵ խորագիրը և «Հայուհին ՆԵ է քսում» կարգախոսը։🇦🇲 Քանի որ ՆԵ-ի ամբողջ գործունեության շարժիչ ուժերից մեկը հայկական մշակույթի տարածումն է, ՆազաՆԵ հավաքածուն նույնպես միտված է այդ նպատակի իրագործմանը։ ✨ Հավաքածուի յուրաքանչյուր երանգ ոգեշնչված է հայկական հին ժողովրդական և աշուղական երգերում հայ կնոջ գովերգից։ 🎼👧🏻 Ընտրվել են մեծանուն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, գուսաններ Աշոտի և Շերամի 12 ստեղծագործություններ՝ 12 երանգներին համապատասխան։ 💜 Ստորև ներկայացնում ենք մի քանի երանգ՝ իրենց անվանումների ոգեշնչմամբ։ 👇🏻

M398 Վարդ եմ քաղել 🌹երանգը ստեղծելիս ոգեշնչվել ենք մեծանուն Կոմիտասի համանուն ստեղծագործությունից։ Կոմիտասի իրական անունն է Սողոմոն Գևորգի Սողոմոնյան։ Նա եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան, իսկ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ Կոմիտասը հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր ուսումնասիրությունները ներկայացրել է ամբողջ աշխարհով մեկ և լսելի դարձրել հայկականը, ազգայինը։ 🎼🇦🇲

M397 Սարի սիրուն յար 🌸 երանգը ստեղծելիս ոգեշնչվել ենք Գուսան Աշոտի համանուն ստեղծագործությունից։ Գուսան Աշոտը 1928 թվականին Բաքվից վերադարձել է Զանգեզուր և սկսել է զբաղվել գուսանությամբ։ 🎤

A254 Թուխ մազերուդ 👩🏻 երանգը ստեղծելիս ոգեշնչվել ենք Գուսան Շահենի համանուն ստեղծագործությունից։ Գուսան Շահենը եղել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից։ Իր գործունեության ընթացքում նա գրել է ավելի քան 300 երգ։ 😍🎼

Հ.Գ. ՆազաՆԵ հավաքածուն հասանելի է նաև մեր նոր՝ հեղափոխական բանաձևով GELPREMIUM գել լաքերի մեջ։ Երանգները՝ շուտով։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Ինչի՞ն ուշադրություն դարձնել սրահում սպասարկվելիս 🤔

ՆԵ-ն կարծում է, որ մատնահարդարման սրահում սանիտարական նորմերը պահպանելը ոչ միայն մաքրությունն է ապահովում, այլ նաև հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը։ 💯 Ստորև ներկայացնում ենք կետեր, որոնց պետք է խիստ ուշադրություն դարձնել ցանկացած սրահում սպասարկվելիս։ 👇🏻

1. Պրոցեդուրան սկսելուց առաջ թե՛ մասնագետը, թե՛ հաճախորդը պարտադիր պետք է լվացվեն։ ❗️
2. Բոլորր գործիքները պետք է ախտահանված լինեն ամենաբարձրակարգ ախտահանիչ սարքերով և պահպանվեն առանձին, մեկանգամյա օգտագործման փաթեթավորման մեջ, որը կբացվի միայն հաճախորդի ներկայությամբ։ ՆԵ սրահներում գործիքները ախտահանվում են մասնագիտացված և ախտահանման ամենաբարձր մակարդակն ապահովող Ավտոկլավով։ ❤️
3. Մասնագետի սեղանը, սրահի հատակը և պատուհանները պետք է կանոնավոր կերպով ախտահանվեն։ 💯
4. Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար պետք է օգտագործել մեկանգամյա օգտագործման սրբիչներ։ Մենք օգտագործում ենք Чистовье ապրանքանիշի սրբիչները, որոնք կգտնեք մեր սրահներում նաև վաճառքի համար։ 💚
5. Հաճախակի օգտագործվող բոլոր իրերը նույնպես պարբերաբար պետք է ախտահանվեն։ Օրինակ՝ դռան բռնակը։ 👍

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Ինչպե՞ս ընտրել Ձեր մատներին համապատասխան եղունգների ձևը 🤔

Շատ հաճախ մեր՝ աղջիկներիս մոտ ցանկություն է առաջանում փոխել մեր եղունգների ձևը։ Օրինակ, եթե ունենք երկար եղունգներ, մի օր քնից արթնանում ենք ու որոշում ենք կարճացնել դրանք։ 💅🏼 Կամ սուրճ խմելիս ☕️ նայում ենք մեր օվալ եղունգներին և ինքներս մեզ հարց տալիս՝ «Ինչու՞ եղունգներս քառակուսի չխարտեցի»։ Ծանոթ իրավիճակներ են, չէ՞։ Ինչպես միշտ ՆԵ-ն եկել է ձեր գործը հեշտացնելու։ 🤗 Այսօր ներկայացնելու եմ եղունգների մի քանի ձ.և և պատմելու եմ, թե որ ձևը որ դեպքում է ճիշտ օգտագործել։ 👇🏻

Շրջանաձև

Այս ձևը հիանալի լուծում է այն բոլոր կանանց և աղջիկների համար, ովքեր մտածում են, որ իրենց մատները կարճ և հաստ տեսք ունեն։ Այս ձևը ավելի երկար և բարակ տեսք է հաղորդում մատներին։ Այս ձևի հետ հիանալի են կարմիրի տարբեր երանգները, ❤️ ինչպես օրինակ A222 Լոլիտաաա… գունավոր լաքը կամ 15 Red Ginger գել լաքը։

Օվալ

Օվալ խարտելը հիանալի միջոց է լայն, բայց երկար եղունգներն էլ ավելի նուրբ և գեղեցիկ դարձնելու համար։ Այս մեղմ և կանացի ձևը հիանալի համադրություն է ստեղծում մարմնագույնի և բաց վարդագույն երանգների հետ։ 🌸 Օրինակ՝ 92 Perfect Match գել լաքը կամ A181 Եթե ոչ հիմա ,ապա ե՞րբ գունավոր լաքը։

Քառակուսի

Եթե Դուք երկար, նեղ եղունգներ ունեք և նախընտրում եք կարճ պահել դրանք, ապա քառակուսի ձևը հենց Ձեզ համար է։ Իսկ եթե նախընտրում եք երկար և քառակուսի եղունգներ, ապա երկարացրեք դրանք ակրիլային կամ գելային տեխնոլոգիայով։ Քառակուսի ձևի հետ հիանալի համադրություն են ստեղծում թե՛ մուգ, թե՛ բաց երանգները։ 💜 Օրինակ՝ A208 Սպասում եմ քեզ․․․ գունավոր լաքը կամ 21 Iris գել լաքը։

Քառակուսի-օվալ

Այս ձևը հիանալի է թե՛ երկար, թե՛ կարճ եղունգների համար։ Այն շատ հեշտ է պահպանել և կարելի է համադրել շատ համարձակ և տարբերվող երանգների հետ։ 💯💥 Օրինակ՝ A242 Քեզ վառ պահիր գունավոր լաքի կամ 82 Ellie գել լաքի հետ։

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։ ✨

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ
Instagram: https://www.instagram.com/ne_armenia/
Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Ուշադրությու՜ն 🎄

Շուտով Ամանոր է, 🎄🎄🎄 իսկ Դուք որոշել եք՝ ի՞նչ մատնահարդարում եք անելու։ 💅 Հետևե՛ք մեզ, և Դուք պարբերաբար կտեսնեք ամանորյա մատնահարդարման այն տարբերակները, որոնք մենք առաջարկելու ենք Ձեզ։ 😍😍😍

Ո՞վ է ասել, որ նեոնը միայն ամռանն է մոդայիկ։

Մեր նոր ՆԵոն հավաքածուի կարգախոսն է «Միացրու՛գույները»։ Կարծրատիպ կա, որ նեոնային երանգները միայն ամռան համար են, սակայն մենք եկել ենք հեղափոխելու այդ տարածված կարծիքը։ 💣 Նե-ի շնորհիվ դու կփայլես և կտարբերվես բոլորից տարվա ցանկացած եղանակին։ Քեզ ենք ներկայացնում երկու շատ հեշտ դիզայնի գաղափարներ, որոնք ինքդ կարող ես ստանալ մեր ՆԵոն նոր հավաքածուով։

1. Իհարկե դեղինը 💛 ամենատարածված նեոնային երանգներից է։ Այս գույնը ոչ միայն ցանկացած պահի բարձրացնում է քո տրամադրությունը, այլ նաև տալիս է ժամանակակակից և աչքի ընկնող տեսք քո եղունգներին։ Մշտապես դասական մարմնագույնը օգնեց մեզ ամբողջացնել այս դիզայնը։ Շնորհիվ Նե վրձինների ճկուն ծայրերի՝ ուղիղ գիծ տանելն ավելորդ ջանքեր և նյարդեր չի պահանջում։ Հաշված րոպեներ հետո յուրահատուկ դիզայնը պատրաստ է։ 💅🏼✨

Օգտագործված նյութեր

Հիմնային շերտ։ Նե Տիտանիում

Նեոնային դեղին։ A237 Գույնը քո մեջ

Մարմնագույն։ A117 Երևանս ուրիշ է 

Վերին շերտ։ Նե Դայմոնդ 

2.  Դիզայնի երկրորդ տարբերակը մեր Նե մատնահարդերներից մեկի գաղափարն է։ 👩🏻 Այս տարբերակը երկու գույների մեջ չկողմնորոշվողների համար է։ Կասյան 2 Նե մասնաճյուղում քեզ կօգնենք լուծել այս բարդագույն խնդիրը։ Իհարկե գունային համադրությունը կարող է տարբերվել՝ ըստ քո ցանկության։ Մեր Նեոն հավաքածուն ունի 6 գույն, ստեղծված հատուկ քեզ համար, որպեսզի Նե-ի հետ կարողանաս բացահայտել գույնը ՔՈ մեջ։ 🌈💜

Օգտագործված նյութեր

Հիմնային շերտ։ Նե Տիտանիում

Նեոնային դեղին։ A237 Գույնը քո մեջ

Նեոնային կանաչ։ A239 Ու՜խ ՆԵոն

Սպիտակ։ A221 Ներդաշնակություն  

Վերին շերտ։ Նե Դայմոնդ 

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալ Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։  

 

Մատնահարդարման 2 տարբերակ Վարդավառի համար

Այսօր, հուլիսի 28-ին, նշվում է հայկական ամենատարածված տոներից մեկը՝ Վարդավառը, կամ ժողովրդական լեզվով ասած` ջրոցին։ Տոնի պատմությունը ունի շատ վաղեմի արմատներ։ Այն կապված է ինչպես հայկական հեթանոսական ժամանակների հետ, այնպես էլ հայ առաքելական եկեղեցու տոների և ավանդույթների։Վարդավառի եկեղեցական անվանումը Պայծառակերպություն կամ Այլակերպություն է, որի բացատրությունը հայտնի է Քրիստոսի կենսագիրներից մեկի թողած հիշատակությունում։ Ըստ այդ հիշատակության՝ Քրիստոսի պայծառառացած կերպարանքը երևում է նրա առաքյալներից երեքին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Իսկ հին հեթանոսական ժամանակներում Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Թերևս հենց սրանով էլ պայմանավորված է միմյանց վրա ջուր լցնելու սովորությունը։ 

Վարդավառը միավորում է բոլորին մեկ վայրում՝ ուրախ և լավ ժամանակ անցկացնելու։ Ուրախ տրամադրության գրավականներից մեկն էլ Ձեր հետաքրքիր լուծումներով մատնահարդարումն է💅🏼 Նե-ն առաջարկում է դիզայնի հեշտ երկու տարբերակ, որոնք կարող եք ստանալ ինքներդ մեր եղունգի լաքերով և տարբերվել բոլորից այս Վարդավառին։ ✨

  1. Այս դիզայնը ընտրել ենք հենց Վարդավառի համար, քանի-որ վարդագույնի բաց երանգով արված նախշերը կարծես հիշեցնում են վարդի թերթեր։ Նե լաքերի վրձինները, շնորհիվ իրենց հարմարավետ և ճկուն եզրերի, հնարավորություն են տալիս ստանալ նմանատիպ նախշ ընդամենը մեկ հպումով։ Այս դիզայնը ստանալու համար օգտագործել ենք հետևյալ Նե լաքերը՝ 

 🌺 A166 ՆաՆԵ 

 🌬 A218 Սպիտակ փափկություն

  1. Այս դիզայնը մենք կապում ենք միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթի հետ, քանի որ մուգ կապույտի և զմրուխտի համադրությունը ստեղծում են ջրային «պայթյունի էֆֆեկտ»🐳

Այս դիզայնը ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը տոպրակի կամ ֆայլի կտոր։ Իսկ որպեսզի լաքը չանցնի մատներին և կուտիկուլաներին, խորհուրդ ենք տալիս օգտագործել Նե Skin Defender-ը։ 

Օգտագործված լաքերը՝ 

🌊A225 <<9-րդ ալիք>> Հ․ Այվազովսկի (1850թ․)

M339 Մենթոլային թարմություն

🌬 A218 White softness

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալ Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։  

 

5 տեսարժան վայր Հայաստանում, որոնցից ոգեշնչվել է Նե-ն

Նե-ն հայտնի է եղունգների լաքերի իր տարբերվող և ՀԱՅրենական անվանումներով։ Այս շաբաթ եկեք միասին բացահայտենք, թե որտեղ է թաքնված այդ չկրկնվող և հետաքրքիր անունների ոգեշնչման աղբյուրը։ 

Փայլերի վերջին, շողշողուն տեսականին կրում է Հայաստանի տեսարժան վայրերի անվանումները՝ որոշակի ձևափոխումներով։ Բայց Նե-ն ընտրել և լուսաբանել է այն տեսարժան վայրերը, որոնք այդքան էլ հայտնի չեն։ Քանի-որ ամառ է և ճանապարհորդելու ժամանակը, այս բլոգը կարող է նաև ուղեցույց հանտիսանալ Ձեզ համար՝ մեր ՀԱՅրենիքի տեսարժան վայրերը բացահայտելիս։ 

  1. A203 Թռչկան ջրվեժ

Թռչկան ջրվեժը գտնվում է Շիրակ և Լոռի մարզերի սահմանին՝ Փամբակ գետի Չիչխան վտակի վրա։ Շնորհիվ իր բարձրադիր դիրքի և ջինջ ջրերի՝ Թռչկանի ջրվեժը իդեալական վայր է ամառային տապից փախչելու և Հայաստանի չքնաղ բնությունը վայելելու համար։ Ոգեշնչվելով Թռչկանի վարար ջրվեժից՝ Նե-ն ստեշծել է կապույտի և արծաթի այս շողշողուն համադրությունը։ ✨

   2. A196 Խնձորեսկանձավ

Խնձորեսկ գյուղը հայտնի է իր ճոճվող կամրջով, սակայն քչերն են խոսում Խնձորեսկի խորհրդավոր անձավների մասին։ Այստեղից էլ մեր ընտրած անունը ոսկեգույնի այս փայլփլուն երանգի համար՝ Խնձորեսկանձավ։ Որոշակի տվյալների համաձայն՝ XX դարի սկզբին այս անձավներում ապրում էր մոտ ութ հազար մարդ, ովքեր 1950-ականներին խորհրդային իշխանության որոշմամբ տեղափոխվեցին Նոր Խնձորեսկ: 🔮

  1. M375 Արփա ծփա՜

Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից սկիզբ է առնում Հայաստանի համար մեծ նշանակություն և խորհուրդ ունեցող Արփա գետը։ Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարան քաղաքը  և համանուն ջրվեժը։ Արփայի մամռոտ, բայց միևնույն ժամանակ ջինջ հոսքը ոգեշնչել է մեր թիմին՝ ստեղծել կանաչ փայլերի այս նրբաճաշակ երանգը։ 💚

4. A199 Մագիլի գաղտնիք

Մագիլի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այն բնակեցված է եղել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ: Ներսում կան բազմաթիվ չբացահայտված անկյուններ, որոնք էլ խորհրդավոր են դարձնում քարանձավը։ Հենց այդ խորհրդավորությամբ ոգեշնչված ստեղծել ենք կարմիրի և արծաթի այս չկրկնվող համադրությունը։ 🐾

  1. A200 Քարահունջամուտ

Եվ իհարկե Նե-ն չէր կարող չանդրադառնալ խորհրդանշական և գաղտնիքներով լի Քարահունջին կամ նույն ինքը Զորաց քարերին։ Սիսիանին մոտ գտնվող այս հրաշալի համալիրը ավելի հին է, քան անգլիական Սթոունհենջը։ Ամենայն հավանականությամբ հին ժամանակներում Քարահունջը ծառայել է որպես աստղադիտարան, քանի որ այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն: Քարահունջի ամբողջ գեղեցկությունը բացահայտվում է մայրամուտին։ Այստեղից էլ Նե վարդագույն փայլերի անզուգական համադրության անվանումը՝ Քարահունջամուտ։ 🌅

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալու հնարավորությունը Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։ 

 

5 խորհուրդ կուտիկուլաների ճիշտ խնամքի մասին

Կուտիկուլաները եղունգների պաշտպաններն են։ Շատ հաճախ մատնահարդարները խորհուրդ են տալիս չհեռացնել դրանք, քանի որ վտանգ կա, որ վարակ կարող է փոխանցվել եղունգներին։ Սակայն չհեռացնելու դեպքում էլ հավասարաչափ ծածկողականությամբ մատնահարդարում ստանալն է դժվար։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է կուտիկուլաների ճիշտ խնամքը։ Նե-ն մի քանի խորհուրդներ է պատրաստել Ձեզ համար՝ կուտիկուլաները միշտ իդեալական վիճակում պահելու մասին։ 

  1. Ամենակարևոր նախապայմաններից մեկը կուտիկուլաները փափկեցնել է դրանք հեռացնելուց առաջ։ Ամենաարդյունավետ և արագ միջոցը եղունգները տաք օճառաջրի մեջ 2-3 րոպե պահելն է։ 
  2. Փափկեցնելուց հետո օգտագործեք կուտիկուլաները հեռացնելու միջոց։ Նե Cuticle Remover-ը օգնում է հեշտությամբ հետ հրել կուտիկուլաները և հեռացնել մեռած բջիջները։ 
  3. Երբեք մի հեռացրեք կուտիկուլան ամբողջությամբ։ Հեռացրեք միայն ավելորդ հատվածները։ 
  4. Եղունգների շուրջ մաշկը շատ նուրբ է։ Շատ հաճախ նրբության հետևանքով կուտիկուլաները հեշտորեն վնասվում են։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել կուտիկուլայի յուղերը։ Նե կուտիկուլայի յուղերը հասանելի են ամենատարբեր թարմեցնող բույրերով, ինչպիսիք են ֆրեզիան, նուշը, արքայախնձորը, կիտրոնը, կոկոսը, դեղձը, նարինջը և էլի շատ ու շատ անուշահոտ յուղեր։Նե կուտիկուլայի յուղերը կօգնեն լավացնել շրջանառությունը և ապահովել ավելի ամուր աճ։
  5. Մեր վերջին խորհուրդն է ուշադրություն դարձնել, թե որ գեղեցկության սրահն եք այցելում։ Շատ կարևոր է, որպեսզի Ձեր մատնահարդարը օգտագործի սերտիֆիկացված և ստերիլ գործիքներ։ 

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալ Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։  

 

8 երանգ, որոնք ամենանորաձևն են այս ամառ

Ամեն ամառ թրենդային գույների համադրությունը ենթարկվում է փոփոխությունների, և շատ հաճախ դժվար է փորձարկումներ անել տարբեր գույներով, որ գտնես քո ուրույն ոճը։ Բայց հոգ չէ, քանի-որ քո ամենամտերիմ ընկերուհի Նե-ն այստեղ է, որ քեզ օգնի միշտ մնալ նորաձև ու ոճային։ 

Նե-ն օգտագործում է հանրահայտ Պանտոն կազմակերպության գունային լուծումները՝ իր գունավոր և գել լաքերի հետաքրքիր համադրություններ ստեղծելու համար։ Այսօրվա բլոգում մենք կխոսենք այս ամառվա ամենաթրենդային գույների մասին և կփորձենք գտնել դրանք Նե-ի գունապնակում։ 

  1. Իհարկե վառ կարմիրը պետք է ընդգրկված լիներ ամենանորաձև ամառային գույների շարքում։ Այն խորհրդանշում է կիրք և կրակ, ինչե շատ հաճախ ասոցացվում է ուրախության և զվարճանքների հետ։ Ուրեմն եթե ուզում ես մի լաաա՜վ զվարճանալ այս ամառ, ապա Նե-ի A222 Լոլիտաաա․․․ հիանալի տարբերակ է քեզ համար։ 
  2. Հաջորդ ոճային գույնը մուգ և խորհրդավոր կարմիրն է, որը մարմնավորում է նրբագեղությունը և շքեղ քաղաքային կյանքը։ Ձեր նրբաճաշակությունը ընդգծելու համար կարող եք փորձարկել այս գույնի տարբեր երանգային լուծումները, որոնք հասանելի են Նե-ի պաշտոնական կայքում։ Սակայն մենք խորհուրդ ենք տալիս A159 Էլեգանտ… վստահություն – ը, որը ամբողջովին համապատասխանում է այս երանգին։
  3. Նարնջագույնը նոր սևն է հայտնի արտահայտությունե արդիական է նաև այս ամառ։ Նարնջագույնի այս երանգը մի քանի գույների խառնուրդ է, ինչի շնորհիվ այն հետաքրքիր տեսք և թարմություն կհացորդի Ձեր մատնահարդարմանը։ Նե-ի A219 ՆԵկտարիս հետ երանգը լիովին համաբատասխանում է այս երանգին։ Ավելին՝ այս գույնը Նե-ի Ես Բարերար եմ շարքից է, ինչը նշանակում է, որ այն գնելով Դուք կօգնեք ևս մի հայ մանուկի լույս աշխարհ գալ։ 
  4. Կորալ վարդագույնի այս հիանալի և նուրբ երանգը մեկ ամբողջություն կկազմի քո ամառային «թեթև» ու սիրուն շորիկի հետ։ Այս գույնը իր մեջ ոսկեգույնի երանգ է պարունակում, որի շնորհիվ այն գեղեցիկ է եղունգի ցանկացած ձևի համար։ Այս երանգին համապատասխան Նե գույնը A171 ՆարիՆԵ-ն է, որը գեղեցիկ հայկական անուն է, ինչպես և այս կորալ վարդագույնը։ 
  5. Հերթը վարդագույնի հաջորդ երանգինն է, բայց այս անգամ ավելի վառ և համարձակ։ Այս փայլուն երանգը ամառային վառ տրամադրություն կհաղորդի քո մատնահարդարմանը։ Սա այն հազվադեպ երանգներից է, որ միշտ նորաձև է մնում և մենք ամբողջովին սիրահարված ենք այս գույնին։ Ոգեշնչված այս երանգից՝ Նե-ն ստացել է M303 Մայրամուտից առաջ-ը, որը կարող եք պատվիրել նաև մեր կայքից։ 
  6. Այդքան շատ վարդագույնների և վառ կարմիրների միջև այս դեղնավուն կանաչ երանգը պարտադիր պետք է ունենալ գունապնակում այս ամառ։ Այս մեղմ երանգը հիանալի լրացում է հագուստի ցանկացած համադրությանը։ Այն կօգնի Ձեզ ավելի թրենդային տեսք ունենալ և առանձնանալ բոլորից։ Այս երանգի անունը Նե-ի հավաքածուում M334 Կատարյալ թարմություն է։ 
  7. Իհարկե չկա ամառ առանց արև։ Եվ ո՞ր գույնն է ամենաարևոտը։ Միանշանակ դեղինը։ Այս ամառ, նեոնային երանգի փոխարեն, փորձի՛ր այս հարուստ դեղինը՝ մի փոքր նարնջագույն երանգով։ Մեր Նե M333 «Ժպտուն աչքեր» Հ. Թումանյան -ը հիանալի լուծում է այս գունային համադրությունը ստանալու համար։ 
  8. Վերջին թրենդային գույնը այս ամառ ամենանուրբ վարդագույնն է։ Այս երանգը մեզ հիշեցնում է ամառվա մեղմ զեփյուռը, վարդագույն մայրամուտները և ծովի տաք ավազը։ Բաց մի՛ թողեք Նե-ի M302 Առաջին ժամադրություն-ը և գնացեք ժամադրության՝ ունենալով նրբագեղ տեսք։ 

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և միևնույն ժամանակ զվարճալի խորհուրդներ ստանալ Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։ 

 

X