դեղին

Դեղին. Գույնի պատմությունը և նշանակությունը

Գրեթե բոլոր մշակույթներում դեղինը համարվում է երջանկության և ջերմության գույնը։ Այն շատ լայն կիրառություն ունի գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև մատնահարդարման մեջ։ M333 Ժպտուն աչքեր երանգը ընդգրկվել է համաշխարհային Pantone գունային կատալոգի 2020-ի ամենաթրենդային գույների շարքում։ Հիմա եկեք պարզենք, թե որ մշակույթում ինչ նշանակություն ունի դեղինը և ինչպես է պետք այն կրել։ 

Ճապոնիայում դեղինը շատ հաճախ ասոցացվում  է համարձակության հետ։ Եգիպտոսում դեղինը համարվում է հարստության գույնը՝ կապելով այն ոսկու հետ։ Սակայն ոչ միշտ է, որ դեղինը միայն դրական երևույթներ է խորհրդանշում։ Օրինակ Գերմանիայում դեղինը կապում են նախանձի հետ։ Հայկական մշակույթում ևս դեղինը ոչ միշտ է ունեցել լավ նշանակություն։ Այն համարվել է բնության թոշնելու գույն, որը նախանշում է որևէ վատ երևույթ կամ իրադարձություն։ Սակայն վառ դեղինի երանգը ասոցացվել է նաև արևի ջերմության և ոսկու հետ կապվող հարստության հետ։ 

Նորաձևության ամենատարբեր համադրություններում դեղինը շատ կարևոր մասնիկ է։ Ինչպես տեսնում եք նկարներում, դեղինը հիանալի համադրություն է կազմում վառ վարդագույնի, կարմիրի, մանուշակագույնի և փիրուզագույնի հետ։ Այնպես որ եթե սիրում եք տարբերվել առաջին իսկ հայացքից և ջերմությամբ լցնել Ձեր շրջապատը, ապա M333 Ժպտուն աչքերը հենց Ձեր երանգն է։ 

  

Նյութի հեղինակ՝ 

ՆԵ գույների մասնագետ (կոլորիստ)՝ Յուլյա Թումանյան 

 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *