սքրաբ

Սքրաբ ոչ թե մաշկի, այլ եղունգների համար. Օգտակարությունը

Շնորհիվ ՆԵ լաբորատորիայի ստեղծագործ աշխատանքի և բազում փորձարկումների ստեղծվեց գեղեցկության ոլորտում բացարձակ նորամուծություն՝ սքրաբ եղունգների համար։ Հայկական արտադրության ՆԵ եղունգի սքրաբը պատրաստված է ցորենի և ալոե վերայի յուղերով։ Բացի եղունգներին հաճելի սպա մերսում պարգևելուց, այն վերականգնում է դրանց բնական գույնը և առողջ տեսքը։ Մինչ օգտակարությանը և օգտագործման եղանակին անդրադառնալը, հասկանանք, թե ինչու և ինչպես կարող է փոխվել եղունգների բնական պիգմենտացիան։ 

Պատճառ 1. Առանց հիմնային շերտի լաքապատումը։ Եղունգի լաքի մեջ առկա պիգմենտները հնարավոր է թափանցեն եղունգի մակերես և գունափոխեն այն։ Դրա համար անհրաժեշտ է մինչ գույնի շերտը պարտադիր օգտագործել հիմնային շերտ։ Այս միջոցով բացի եղունգը պաշտպանելուց, կունենաք նաև ավելի երկարատև արդյունք։ 

Պատճառ 2. Դուք շատ եք աշխատում ձեռքերով։ Տնային գործերով ծանրաբեռնվածությունը շատ հաճախ ստիպում է մոռանալ եղունգների խնամքի մասին, որը հետագայում շատ ավելի լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։ Անհրաժեշտ է աշխատանք կատարելիս պարտադիր կրել ձեռնոցներ։ 

Պատճառ 3. Վիտամինների պակաս օրգանիզմում։ Սննդակարգի ոչ կանոնակարգված լինելը կարող է հանգեցնել եղունգների բնական գույնի փոփոխությանը։ Սննդակարգում պարտադիր ուշադրություն դարձրեք վիտամիններով հարուստ բաղադրիչների առկայությանը։ 

Պատճառ 4. Կա որևէ ներքին պատճառ։ Եղունգները դեպի առողջություն տանող ամենակարևոր գրավականն են։ Եթե դեղնածությունը մակերեսային բնույթ է կրում, ապա հնարավոր է այն վերականգնել եղունգի սքրաբով և վերոնշյալ կետերին հետևելով։ Բայց եթե դեղնածությունը ավելի խորքային է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի։ 

Սքրաբի օգտագործման եղանակը

Սքրաբը անհրաժեշտ է օգտագործել ամբողջովին մաքուր եղունգներին։ Այս ունի գելային կառուցվածք, իսկ սքրաբին բնորոշ հատիկները ցորենի յուղից են պատրաստված։ Մաքուր եղունգներին սքրաբը քսելուց հետո անհրաժեշտ է սպասել 5 րոպե։ Այնուհետև շրջանաձև շարժումներով պետք է տարածել սքրաբը եղունգի ամբողջ մակերեսով՝ կենտրոնանալով մերսման վրա։ Ամենավերջում պետք է լվացվել օճառով, կամ մաքրել ձեռքերը խոնավ անձեռոցիկով։ Պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական 2 անգամ կամ ամեն անգամ՝ մատնահարդարումից առաջ։ 

 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *