նե gel premium

ՆԵ GELPREMIUM՝ հեղափոխական բանաձևով գել լաքեր

ՆԵ լաբորատորիան,  լինելով առաջին և միակ մատնահարդարման մասնագիտացված նյութեր արտադրողը Հայաստանում,  հանդես է գալիս իր հերթական նորամուծությամբ։ GELPREMIUM գել լաքերի շարքը ստեղծվել է 6 ամիս առաջ և, անցնելով մի շարք փորձարկումներ, արդեն պատրաստ է հայտնվել յուրաքանչյուր մատնահարդարի աշխատանքային սեղանին։ 

Ի՞նչու ստեղծվեց շարքը և ի՞նչ փորձարկումներ են արվել

Լինելով արտադրող ընկերություն՝ ՆԵ ցանկացած արտադրանքի ստեղծման հիմքում ընկած է շուկայի մանրամասն ուսումնասիրություն։ Աշխատելով հայ և օտարերկրյա մի շարք մատնահարդարների հետ, ՆԵ լաբորատորիան գրանցեց մասնագիտական նոր տենդենց՝ գել լաքերի ամբողջական ծածկողականություն առաջին իսկ շերտից, որը հնարավորություն կտա խնայել գումար և ժամանակ, բայց միևնույն ժամանակ հաճախորդին ապահովել բարձրորակ սպասարկմամբ։ ՆԵ լաբորատորիան անցավ աշխատանքի և երկար փորձերից հետո գտավ GELPREMIUM հեղափոխական բանաձևը։ Իսկ փորձարկումների փուլում, բացի ՆԵ պրոֆեսիոնալ լաբորատորիայից, մասնակցել են ևս երկու լաբորատորիաներ Եվրոպայից, ինչպես նաև ամբողջական շարքը թեստավորում է անցել 20 պրոֆեսիոնալ մատնահարդարների միջոցով թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից, ովքեր կներկայանան և կկիսվեն իրենց փորձով մոտակա ամիսների ընթացքում ՆԵ պաշտոնական էջերում։ Այնպես որ ամենահետաքրքիր նորությունները դեռ առջևում են։ 

 

Ի՞նչ հատկանիշներ ունի GELPREMIUM-ը 

  • 3-FREE բանաձև, որով երաշխավորվում է եղունգների անվնաս հարդարումը
  • Էքսկլյուզիվ հումք Եվրոպայից, որն անցել է մի քանի լաբորատոր փորձարկում 
  • Միջազգային երաշխավորագիր՝ բարձրակարգ որակը փաստող
  • Հեղափոխական խտություն, որը հնարավորություն է տալիս ստանալ կատարյալ ծածակողականություն առաջին իսկ շերտից ցանկացած երանգի դեպքում, և աշխատել 5 մատներին միաժամանակ, քանի որ չունի ծորալու հատկություն։ Արդյունքում՝ մատնահարդարը խնայում է և՛ գումար, և՛ ժամանակ։ 
  • Ինքնահարթվող են
  • 150-ից ավելի երանգ, որոնց թիվը ավելանում է ամեն ամիս։ Երանգները ընտրվում են ՆԵ գույների մասնագետի կողմից (կոլորիստ)՝ հիմնաված Pantone գույների առաջատար կատալոգի, նորաձևության և մատնահարդարման ոլորտների տենդենցների վրա։
  • Ավելի քան 3 շաբաթ կատարյալ փայլ և պաշտպանություն՝ շնորհիվ կաուչուկային հիմքով գերամուր հիմնային շերտի, վիտամիննր D և E-ով հարստացված գերխիտ պրայմերի և կպչուն շերտով չորացող վերին շերտի շնորհիվ։ 

Հասանելիությունը

ՆԵ GELPREMIUM շարքը  վաճառքի համար հասանելի կլինի հունիսի 1-ից ՆԵ մասնաճյուղերում, որոշ պաշտոնական ներկայացուցիչների մոտ մարզերում, ինչպես նաև ՆԵ պաշտոնական կայքում։ Նախատեսված է միայն պրոֆեսիոնալ օգտագործման համար։ ՆԵ GELPREMIUM-ով սպասարկվելու համար հարցրեք Ձեր մատնահարդարին Ձեր նախընտրած և վստահվված մատնահարդարման սրահում, որտեղ պահպանվում են ախտահանման բոլոր կանոնները։  

 

Շարունակե՛ք հետևել մեր բլոգին ամեն շաբաթ հետաքրքիր տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե ուզում եք տեսնել հետաքրքիր մատնահարդարման տարբերակներ վիդեոների տեսքով, ապա հետևե՛ք մեզ սոցիալական ցանցերում։

YouTube: https://www.youtube.com/channel/UCPyKxq938EPnVhT7FQNNEfQ 

Instagram: https://www.instagram.com/ne_armenia/ 

Facebook: https://www.facebook.com/NEArmenia/

Pinterest: https://www.pinterest.com/ne_armenia/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *