5 տեսարժան վայր Հայաստանում, որոնցից ոգեշնչվել է Նե-ն

Նե-ն հայտնի է եղունգների լաքերի իր տարբերվող և ՀԱՅրենական անվանումներով։ Այս շաբաթ եկեք միասին բացահայտենք, թե որտեղ է թաքնված այդ չկրկնվող և հետաքրքիր անունների ոգեշնչման աղբյուրը։ 

Փայլերի վերջին, շողշողուն տեսականին կրում է Հայաստանի տեսարժան վայրերի անվանումները՝ որոշակի ձևափոխումներով։ Բայց Նե-ն ընտրել և լուսաբանել է այն տեսարժան վայրերը, որոնք այդքան էլ հայտնի չեն։ Քանի-որ ամառ է և ճանապարհորդելու ժամանակը, այս բլոգը կարող է նաև ուղեցույց հանտիսանալ Ձեզ համար՝ մեր ՀԱՅրենիքի տեսարժան վայրերը բացահայտելիս։ 

  1. A203 Թռչկան ջրվեժ

Թռչկան ջրվեժը գտնվում է Շիրակ և Լոռի մարզերի սահմանին՝ Փամբակ գետի Չիչխան վտակի վրա։ Շնորհիվ իր բարձրադիր դիրքի և ջինջ ջրերի՝ Թռչկանի ջրվեժը իդեալական վայր է ամառային տապից փախչելու և Հայաստանի չքնաղ բնությունը վայելելու համար։ Ոգեշնչվելով Թռչկանի վարար ջրվեժից՝ Նե-ն ստեշծել է կապույտի և արծաթի այս շողշողուն համադրությունը։ ✨

   2. A196 Խնձորեսկանձավ

Խնձորեսկ գյուղը հայտնի է իր ճոճվող կամրջով, սակայն քչերն են խոսում Խնձորեսկի խորհրդավոր անձավների մասին։ Այստեղից էլ մեր ընտրած անունը ոսկեգույնի այս փայլփլուն երանգի համար՝ Խնձորեսկանձավ։ Որոշակի տվյալների համաձայն՝ XX դարի սկզբին այս անձավներում ապրում էր մոտ ութ հազար մարդ, ովքեր 1950-ականներին խորհրդային իշխանության որոշմամբ տեղափոխվեցին Նոր Խնձորեսկ: 🔮

  1. M375 Արփա ծփա՜

Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից սկիզբ է առնում Հայաստանի համար մեծ նշանակություն և խորհուրդ ունեցող Արփա գետը։ Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարան քաղաքը  և համանուն ջրվեժը։ Արփայի մամռոտ, բայց միևնույն ժամանակ ջինջ հոսքը ոգեշնչել է մեր թիմին՝ ստեղծել կանաչ փայլերի այս նրբաճաշակ երանգը։ 💚

4. A199 Մագիլի գաղտնիք

Մագիլի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այն բնակեցված է եղել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից։ Այստեղ հայտնաբերվել են նաև քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ և այլ պարագաներ: Ներսում կան բազմաթիվ չբացահայտված անկյուններ, որոնք էլ խորհրդավոր են դարձնում քարանձավը։ Հենց այդ խորհրդավորությամբ ոգեշնչված ստեղծել ենք կարմիրի և արծաթի այս չկրկնվող համադրությունը։ 🐾

  1. A200 Քարահունջամուտ

Եվ իհարկե Նե-ն չէր կարող չանդրադառնալ խորհրդանշական և գաղտնիքներով լի Քարահունջին կամ նույն ինքը Զորաց քարերին։ Սիսիանին մոտ գտնվող այս հրաշալի համալիրը ավելի հին է, քան անգլիական Սթոունհենջը։ Ամենայն հավանականությամբ հին ժամանակներում Քարահունջը ծառայել է որպես աստղադիտարան, քանի որ այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն: Քարահունջի ամբողջ գեղեցկությունը բացահայտվում է մայրամուտին։ Այստեղից էլ Նե վարդագույն փայլերի անզուգական համադրության անվանումը՝ Քարահունջամուտ։ 🌅

Բաց մի՛ թողեք ամեն շաբաթ օգտակար և հետաքրքիր խորհուրդներ ստանալու հնարավորությունը Նե-ից։ Բաժանորդագրվե՛ք մեր բլոգին և միշտ եղեք տեղեկացված։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *