Մատնահարդարում. Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ

Մատնահարդարում բառն ունի լատինական ծագում: Այն առաջացել է manus ձեռք և cure խնամք բառերից: Պարզվում է, որ դեռ հնագույն ժամանակներից մարդիկ խնամել են իրենց ձեռքերը:1964թ. Եգիպտոսում գտնվել են դամբարաններ, որտեղ հանգրվանող ծառայողները եղել են փարավոնի մատնահարդարները:Դա նշանակում է նրանք եղել են մեզ հայտնի առաջին մատնահարդարման վարպետները:Այս ժամանակներում նույնիսկ լաքի գույնը ունեցել է իր նշանակությունը: Ծառայողները բավարարվել են միայն հանգիստ, բաց երանգներով: Թագավորական տան ներկայացուցիչները զարդարել են իրենց եղունգները վառ գույներով: Լաքերի փոխարեն օգտագործվել են բուսական ներկեր: Հատկապես տարածված միջոց էր խնայով եղունգները ներկելը:

Եղունգների երկարությունը նույնպես ունեցել է իր նշանակությունը: Միջին դարերում չինացիները համարել են, որ երկար եղունգների հետ է կապված ամբողջ հարստությունն ու իշխանությունը:Այդ իսկ պատճառով այսօր այդքան արդիական է եղունգների արհեստական եղանակով աճեցումը:

19-րդ դարում մանիկյուրը տարածված երևույթ էր ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում:

Խնամված եղունգները միշտապես հանդիսացել են գեղեցկության չափանիշ։

Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսերին առաջին անգամ ի հայտ է գալիս եղունգների լիցքը: Այսօր այն շատ տարածված է: Առհասարակ, ժամանակակից մատնահարդարումը իրենից ներկայացնում է մի շարք գործողությունների համակարգ՝ բուժող-վերականգնողական, մաշկի խնամք, արհեստական եղունգների տեխնոլոգիա: Այսօր առանձնանում են հետևյալ մանիկյուրի տեսակները՝ դասական, եվրոպական, սպա և սարքավորումների միջոցով: Կուտիկուլայի մշակման հետ կապված կարելի է տարբերել թաց և չոր մաքրում: Այս տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: Պետք է հիշել, որ ձեռքերը մարդու մասին ասում են շատ բան, դրանք տպավորություն են թողնում Ձեր մասին:

Իսկ Ձեր եղունգներին հիանալի տեսք տալու համար ստեղծվել եմ ես ՝ “ՆԵ”ս։

Իմ մեծ ու պուճուր գունավոր լաքերին, խնամքի միջոցներին և մասնագիտացված շարքին ծանոթանալու համար, ինչպես նաև օգտակար խորհուրդներ, Նե գույների պատմություններ, նորաձևության վերջին թրենդեր եւ այլ աղջկական թեմաներ քննարկելու համար հետևիր իմ բլոգին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *