ԿԱԶԴՈՒՐԻՆ-չոր և կոտրվող եղունգների համար

Չոր և կոտրվող եղունգերի համար։

Գել լաքով մատնահարդարումից, ացետոնի հաճախ օգտագործումից և առհասարակ նույնիսկ եղանակային պայմաններից մեր եղունգները չորանում, կորցնում են իրենց բնական խոնավությունը և առաձգականությունը։ Դրա հետևանքով էլ սկսում են ճաքել ու կոտրվել։

ԿԱԶԴՈՒՐԻՆ-ը սուպեր խոնավեցնող և սնուցող միջոց է, որը անմիջապես կկազդուրի ձեր եղունգները։
Շնորհիվ նուշի յուղի և վիտամին E-ի հեղափոխական բանաձևի, այն իդեալական խոնավեցնում և սնուցում է եղունգները՝ դարձնելով դրանք առաձգական, առողջ ու ամուր։ Ինչպես նաև խոնավեցնում է կուտիկուլան՝ հաղորդելով վերջիններիս նուրբ և խնամված տեսք։

Ի՞նչպես օգտագործել՝
Տարածել ԿԱԶԴՈՒՐԻՆ-ը բոլոր տեսակի լաքերից և խնամքի միջոցներից մաքուր եղունգների վրա, շրջանաձև շարժումներով մերսել մոտ 5 րոպե՝ պայթեցնելով նուշի յուղի գնդիկները անմիջապես եղունգների վրա։
Կիրառելուց հետո՝ լվանալ ձեռքերը օճառաջրով, եղունգի լաք քսելուց առաջ։
Արդյունքը կտեսնեք առաջին իսկ օգտագործումից հետո, բայց հիշեք, որ առողջ եղունգները հետևողական խնամքի և խոնավեցման արդյունք են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *