Մանրամասներ

Հեղափոխական բանաձև ՆԵ լաբորատորիայից։ Լինելով Հայաստանում մատնահարդարման մասնագիտացված նյութերի առաջին և միակ արտադրողը՝ ՆԵ ցանկացած արտադրանքի ստեղծման հիմքում ընկած է շուկայի լայնածավալ ուսումնասիրություն։ GEL PREMIUM շարքը նույնպես բացառություն չէ։ Գել լաքով մատնահարդարման ուղղվածությունը բարակ և մի քանի շերտով ծածկողականությունից վերջին ժամանակահատվածում անցում է կատարել մեկ շերտով ծածակողականություն ապահովելուն ցանկացած երանգի դեպքում, որը հնարավորություն կտա խնայել և՛ գումար, և՛ ժամանակ։ Այս հատկանիշից զատ, GEL PREMIUM շարքը աչքի է ընկնում նաև կատարյալ խտությամբ և ինքնահարթվելու հատկությամբ, որը հնարավորություն է տալիս աշխատել 5 մատներին միաժամանակ, քանի որ ծորալու խնդիրը վերացված է։ Ինչպես նաև կարևորագույն հատկանիշ է GEL PREMIUM շարքի 3-FREE բանաձև ունենալը, որով երաշխավորվում է հաճախորդների անվտանգ սպասարկումը։  GEL PREMIUM շարքի փորձարկումների ընթացքում ՆԵ լաբորատորիային միացել են ևս երկուսը Եվրոպայից։ Ինչպես նաև, GEL PREMIUM շարքը ամբողջությամբ թեստավորվել է 20 պրոֆեսիոնալ հայ և օտարերկյա մատնահարդարների կողմից, ովքեր իրենց մասնագիտական կարծիքով և խորհուրդներով կկիսվեն սոցիալական մեդիայի մեր էջերում մոտակա ամիսների ընթացքում։ Յուրաքանչյուր մատնահարդարի երազանքների գել լաքն արդեն իրականություն է։ Դե՜, ու՞մ ես սպասում, ծանոթացի՛ր երանգներին ու այսօրվանից սկսի՛ր սպասարկել հաճախորդներին PREMIUM դասի գել լաքերով։